https://arm.sputniknews.ru/20251124/terevnern-ajreln-orenqvov-argelvum-e-vorqan-tuganq-e-nakhatesvats-96156532.html
Տերևներն այրելն օրենքով արգելվում է․ որքա՞ն տուգանք է նախատեսված
Տերևներն այրելն օրենքով արգելվում է․ որքա՞ն տուգանք է նախատեսված
Sputnik Արմենիա
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով չի թույլատրվում այրել նաև արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները։ 24.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-24T11:47+0400
2025-11-24T11:47+0400
2025-11-24T15:46+0400
տուգանք
տերև
երևան
հրդեհ
հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1b/25530862_0:84:1601:984_1920x0_80_0_0_e25456e299e8068797fdbf26e9331bb6.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով ու առաջացնում է տուգանք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանյան բակերում տերևների այրման մասին բարձրաձայնեց ու ընդգծեց՝ այդ հրդեհից առաջացած վնասակար նյութերը շատ վտանգավոր են մարդու, շրջակա միջավայրի համար։ԲԸՏՄ-ն նշել է նաև, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:Այդ «գործարանները» աղտոտում են օդը․ Ավինյանը՝ երևանյան բակերում տերևներ վառելու մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1b/25530862_88:0:1511:1067_1920x0_80_0_0_ec07c491baf779cdfc4871fda2a2c4f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տուգանք, տերև, երևան, հրդեհ, հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
տուգանք, տերև, երևան, հրդեհ, հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Տերևներն այրելն օրենքով արգելվում է․ որքա՞ն տուգանք է նախատեսված
11:47 24.11.2025 (Թարմացված է: 15:46 24.11.2025) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով չի թույլատրվում այրել նաև արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով ու առաջացնում է տուգանք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանյան բակերում տերևների այրման մասին բարձրաձայնեց ու ընդգծեց՝ այդ հրդեհից առաջացած վնասակար նյութերը շատ վտանգավոր են մարդու, շրջակա միջավայրի համար։
«Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում։ Քաղաքացիների նկատմամբ այդ տուգանքը կազմում է 50 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200 000 դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում։
ԲԸՏՄ-ն նշել է նաև, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: