https://arm.sputniknews.ru/20251124/laskvovi-maj-i-prvodjuser-razini-nkatmamb-hetakhuzum-e-hajtararvel-khardakhutjan-gvortsvov-96186391.html
«Լասկովի մայ»-ի պրոդյուսեր Ռազինի նկատմամբ հետախուզում է հայտարարվել խարդախության գործով
«Լասկովի մայ»-ի պրոդյուսեր Ռազինի նկատմամբ հետախուզում է հայտարարվել խարդախության գործով
Sputnik Արմենիա
Ռազինին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ 24.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-24T22:55+0400
2025-11-24T22:55+0400
2025-11-24T22:56+0400
դատ
ռուսաստան
երգիչ
պրոդյուսեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96185551_0:0:2906:1634_1920x0_80_0_0_c1f0eb6e4581bf302c7d1d50412abb0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քննիչները հեռակա կարգով «Լասկովի մայ»-ի պրոդյուսեր Անդրեյ Ռազինին մեղադրել են բանաստեղծ Սերգեյ Կուզնեցովի հանդեպ առանձնապես խոշոր չափի խարդախության համար: Գործի նյութերում, որոնց ծանոթացել Է ՏԱՍՍ-ը, նշվում է, որ Ռազինի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։Իր հերթին Յուրի Շատունովի ընտանիքի փաստաբան Ասել Մուխտարովա-Կազարնովսկայան ՏԱՍՍ-ին հաստատել է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ Ռազինի դեմ քրեական գործ է հարուցվել 2021 թվականին դրամական միջոցների յուրացման փաստով, «որոնք պետք է լինեն բանաստեղծ Սերգեյ Կուզնեցովի արտոնագրված վարձատրությունը երգերի կատարման համար»։ Բանաստեղծ Կուզնեցովի այրին քրեական գործով ճանաչվել է տուժող կողմ։Ռազինին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։Հետաքննության տվյալներով՝ պրոդյուսեր Անդրեյ Ռազինը երկար ժամանակ բանաստեղծ Կուզնեցովի հետ կեղծ պայմանագիր է օգտագործել՝ որպես «Լասկովի մայ» խմբի երաժշտական ստեղծագործությունների իրավատեր դրամական միջոցներ ստանալու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96185551_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3dce1a13bc77c188b3f2586505e38deb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, ռուսաստան, երգիչ, պրոդյուսեր
դատ, ռուսաստան, երգիչ, պրոդյուսեր
«Լասկովի մայ»-ի պրոդյուսեր Ռազինի նկատմամբ հետախուզում է հայտարարվել խարդախության գործով
22:55 24.11.2025 (Թարմացված է: 22:56 24.11.2025) Ռազինին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քննիչները հեռակա կարգով «Լասկովի մայ»-ի պրոդյուսեր Անդրեյ Ռազինին մեղադրել են բանաստեղծ Սերգեյ Կուզնեցովի հանդեպ առանձնապես խոշոր չափի խարդախության համար: Գործի նյութերում, որոնց ծանոթացել Է ՏԱՍՍ-ը, նշվում է, որ Ռազինի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։
«Ռազին Անդրեյ Ալեքսանդրովիչի նկատմամբ որոշում է կայացվել հեռակա կարգով քրեական գործ հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն): Նրա նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել»,-ասվում է փաստաթղթում։
Իր հերթին Յուրի Շատունովի ընտանիքի փաստաբան Ասել Մուխտարովա-Կազարնովսկայան ՏԱՍՍ-ին հաստատել է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ Ռազինի դեմ քրեական գործ է հարուցվել 2021 թվականին դրամական միջոցների յուրացման փաստով, «որոնք պետք է լինեն բանաստեղծ Սերգեյ Կուզնեցովի արտոնագրված վարձատրությունը երգերի կատարման համար»։ Բանաստեղծ Կուզնեցովի այրին քրեական գործով ճանաչվել է տուժող կողմ։
Ռազինին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։
Հետաքննության տվյալներով՝ պրոդյուսեր Անդրեյ Ռազինը երկար ժամանակ բանաստեղծ Կուզնեցովի հետ կեղծ պայմանագիր է օգտագործել՝ որպես «Լասկովի մայ» խմբի երաժշտական ստեղծագործությունների իրավատեր դրամական միջոցներ ստանալու համար։