00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է տեղի ունեցել սիրիական Հոմսում, և ով է անկարգությունների «պատվիրատուն»

© Getty Images / AnadoluՀոմս
Հոմս - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2025
Բաժանորդագրվել
Սևակ Հակոբյանի կարծիքով՝ Սիրիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած ջարդերն ու անկարգություններն ունեն իրենց շահառուները:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ Սիրիական Հոմսում տեղի ունեցած ջարդերը պետք է դիտարկել Սիրիայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի համատեքստում։ Անկայունությունը ո՛չ երեկ է առաջացել, ո՛չ այսօր, և նման անկայունության պայմաններում ցանկացած տեղական, կենցաղային դրվագ կարող է զանգվածային անկարգություններ հրահրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Լիբանանում լույս տեսնող հայկական «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինված ջոկատները հարձակվել են Սիրիայի Հոմս քաղաքի այն շրջանների վրա, որտեղ ալավիներ և հայեր են բնակվում։ Վարկած կա, որ առիթ է հանդիսացել Հոմսից հարավ գտնվող Զեյդել բնակավայրում իրենց տանը սուննի ամուսնական զույգի սպանությունը։
«Հոմսում տարբեր ազգային և կրոնական փոքրամասնություններ են ապրում, այդ թվում՝ քրիստոնյաներ, սուննիներ, շիաներ։ Այսպիսի համայնքները մասնատելու ամենահեշտ ճանապարհը նման անկարգություններ հրահրելն է, որը վստահաբար պատահական չէ։ Սպանված զույգի ընտանիքը (ալավիներ) վրեժխնդիր է եղել, իր հերթին հարձակում է գործել այն կողմի դեմ, որին կասկածում է սպանության մեջ, և համայնքը տակնուվրա է եղել, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ տեղի իշխանությունները իբրև թե ջանքեր են գործադրում իրավիճակը զսպելու համար, բայց արդյունքը տեսանելի չէ։
Հայերի շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, Հակոբյանի տեղեկություններով՝ այնտեղ հայերի թիվը մեծ չէ. շատերը հեռացել են պատերազմի պատճառով։
Ըստ Հակոբյանի` Բաշար Ասադի վարչակազմի հեռանալուց հետո Սիրիայում ներքաղաքական հստակությունը չի ավելացել։ Ներկայիս առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաայի իշխանությունը, ինչպես հայտնի է, լիովին չի վերահսկում երկիրը։ Շատ շրջաններում պահպանվում են քաոսն ու անկայունությունը։ Հյուսիս-արևելքը հիմնականում վերահսկում են քրդերը, հյուսիս-արևմուտքը՝ ալավիները և դրուզները, կենտրոնական շրջանները՝ սուննիները։ Իրավիճակը երկրում կկայունանա միայն այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի քարտեզը կոնկրետ ուրվագծեր ունենա։ Եվ ամենևին էլ փաստ չէ, որ Սիրիան այդ քարտեզում կմնա նախկին սահմաններում։
Մեր զրուցակցի խոսքով՝ ասվածը վերաբերում է ոչ միայն Սիրիային, այլև Լիբանանին: Ըստ նրա` ամեն ինչ արվում է Իսրայելին շրջապատող երկրները մասնատելու համար, որին ձեռնտու է միմյանց հետ անհաշտ կազմավորումների առկայությունը, միայն այդպես հրեական պետությունն իրեն կայունության և անվտանգության կղզյակ կզգա։
Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կրոնական և էթնիկ փոքրամասնությունները պարբերաբար ենթարկվել և ենթարկվում են հարձակումների տարբեր զինված խմբավորումների կողմից: Զինյալների ջոկատները ալավիների, քրիստոնյաների, դրուզների զանգվածային սպանություններ են իրականացրել։
Լրահոս
0