00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԶՈւ–ն պետք է զբաղվի ոչ թե պահակությամբ, այլ մարտական պատրաստվածությամբ. Պապիկյան

© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2025
Բաժանորդագրվել
Նախարարը տեղեկացրեց, որ 2025 թ. վարժական հավաքներին ունեցել են 16 հազար, իսկ 2026 թ. համար նախատեսում են ունենալ 20 հազար պահեստազորային։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԶՈւ հիմնական առաքելությունը նրա պաշտպանունակությունն է, ոչ թե մարտական հերթապահությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հարցին, թե նախարարությունն ինչպե՞ս է լուծելու մարտական հերթապահության թերհամալրվածության խնդիրը։
Բացի այդ, Գևորգյանն անդրադարձավ նաև եռամսյա վարժական հավաքներին, որոնք հիմա արդեն իսկ դարձել են 25–օրյա` հետաքրքրվելով, թե ինչի՞ն է միտված այս տենդենցը։
Հայաստանում ձմեռային զորակոչը կկազմակերպվի հունվարի 7–ից 31-ը
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ տարիներ շարունակ հիմնական շեշտադրումն արվել է մարտական հերթապահության վրա, սակայն հիմա այլ ուղղությամբ պետք է շարժվել։
«Մարտական հերթապահությունն, անշուշտ, շատ կարևոր է, սակայն ավելի կարևոր է այն, որ ԶՈւ–ն զբաղվի ոչ թե այսպես կոչված պահակությամբ, այլ զբաղվի մարտական պատրաստվածությամբ և բարձրացնի իր կարողությունները»,– ընդգծեց նախարարը։
Ինչ վերաբերում է վարժական հավաքներին, ապա, ըստ Պապիկյանի` նպատակն այն է, որ ունենանք պահեստազոր, որն անհրաժեշտության դեպքում հավաքվի, պատկերացնի իր խնդիրը և դառնա բանակի կարևոր բաղադրիչ։
«44–օրյա պատերազմի հիմնական խնդիրներից մեկն էլ հենց պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելու կամ ոչ մարտունակ լինելու մեջ էր, այդ թվում` ներդաշնակության բացակայությունն էր, տարածքի, խնդրի ճանաչելիության պակասը։ Մարդիկ ունենք, որ 45 տարեկան են, սակայն երբևէ վարժական հավաքի չեն մասնակցել։ Սա աննորմալ երևույթ է։ Թե դա քանի տարվա խնդիր է, ով է պատասխանատու, ես կարծում եմ, որ բոլորս ենք պատասխանատու, քանի որ բավարար չափով ուշադրություն չենք դարձրել պահեստազորին»,– հայտարարեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ 2025 թ. վարժական հավաքներին ունեցել են 16 հազար, իսկ 2026 թ. համար նախատեսում են ունենալ 20 հազար պահեստազորային։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ` անհետաձգելի քննրկման։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ի, ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, և այն համարվեց անհետաձգելի։ Ըստ այս փոփոխությունների` 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի։
Օրենքի փոփոխության մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի պայմանագրային ծառայության աճի հաշվին:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թ. հունվարի 1–ից և կգործեն հունվարի 7–ին մեկնարկող ձմեռային զորակոչից սկսած։
Լրահոս
0