https://arm.sputniknews.ru/20251124/aveli-lav-e-em-n-u-kievy-hamadzajnen-amn-i-tsragrin-qani-vor-iravitshaky-vatanum-e-sijartvo-96175187.html
Ավելի լավ է՝ ԵՄ-ն ու Կիևը համաձայնեն ԱՄՆ-ի ծրագրին, քանի որ իրավիճակը վատանում է. Սիյարտո
Ավելի լավ է՝ ԵՄ-ն ու Կիևը համաձայնեն ԱՄՆ-ի ծրագրին, քանի որ իրավիճակը վատանում է. Սիյարտո
Sputnik Արմենիա
Եվրոպացի քաղաքական գործիչները, ըստ երևույթին, դեռ չեն հրաժարվում իրենց պլանից։ 24.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-24T18:21+0400
2025-11-24T18:21+0400
2025-11-24T18:50+0400
պետեր սիյարտո
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95180739_0:0:3072:1728_1920x0_80_0_0_799e89127b07e1ad9e2827e864941c9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Բրյուսելն ու Կիևն ավելի լավ է` հիմա համաձայնեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղ ծրագրին, քանի որ իրավիճակը նրանց համար անընդհատ վատանում է։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։Նրա խոսքով՝ էսկալացիայի ռիսկի, եվրոպական անվտանգության, տնտեսության, մարդասիրական վիճակի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության տեսանկյունից իրավիճակն անընդհատ վատթարանում է, և «չկան այնպիսի ասպեկտներ, որոնք հակամարտության շարունակման դեպքում կբարելավվեն»:Նախարարը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները, ըստ երևույթին, դեռ չեն հրաժարվում խաղաղության ծրագիրը խափանելու, սաբոտաժ անելու և դրա ընդունումն անհնարին դարձնելու իրենց գործելաոճից:Հունգարիան պատրաստ է ապահովել ռուս-ամերիկյան բանակցությունների անվտանգությունը. նախարարԱվելի վաղ ամերիկյան վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքը շարունակվում է: Կրեմլում հայտարարել էին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և մնում է Անքորիջի քննարկումների հարթակում:Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է վերջնական կարգավորման հիմք դառնալ, բայց դրա տեքստը տվյալ պահին չի քննարկվում ՌԴ-ի հետ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմին հավանաբար չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել մարտի դաշտում, մինչդեռ նրանց այդ դիրքորոշումը կապված է մարտադաշտում տիրող իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայության հետ։Մաքսատուրքերի մասին նոր համաձայնագիրը լավ է ԱՄՆ-ի, շատ վատ՝ Եվրոպայի համար. ՍիյարտոՌուսաստանի նախագահը հայտարարել էր, որ եթե Կիևում հրաժարվում են ԱՄՆ-ի առաջարկներից, ապա և՛ Ուկրաինան, և՛ եվրոպական պատերազմի հրձիգները պետք է հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցածն անխուսափելիորեն կկրկնվի ռազմաճակատի մյուս առանցքային հատվածներում ևս: Պուտինը հավելել էր, որ ընդհանուր դա առմամբ ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ հանգեցնում է ռազմական հատուկ գործողության խնդիների կատարմանը զինված ճանապարհով, բայց Ռուսաստանը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է, պատրաստ է խաղաղ բանակցությունների, ինչը պահանջում է առաջարկվող ծրագրի բոլոր մանրամասների առարկայական քննարկում:ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել էր, Կիևի կողմից ազատորեն որոշումներ կայացնելու տարածքը կրճատվում է ՌԴ ԶՈւ–ի հարձակողական գործողությունների արդյունքում, և հենց դա է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պարտադրանքը Կիևի վարչակարգին։ Շարունակությունը նրանց համար անիմաստ է և վտանգավոր:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95180739_0:0:2732:2048_1920x0_80_0_0_19dc41f5b6e3195dc8aaea159dee71b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետեր սիյարտո, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, բանակցություն
պետեր սիյարտո, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, բանակցություն
Ավելի լավ է՝ ԵՄ-ն ու Կիևը համաձայնեն ԱՄՆ-ի ծրագրին, քանի որ իրավիճակը վատանում է. Սիյարտո
18:21 24.11.2025 (Թարմացված է: 18:50 24.11.2025) Եվրոպացի քաղաքական գործիչները, ըստ երևույթին, դեռ չեն հրաժարվում իրենց պլանից։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Բրյուսելն ու Կիևն ավելի լավ է` հիմա համաձայնեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղ ծրագրին, քանի որ իրավիճակը նրանց համար անընդհատ վատանում է։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Կարծում եմ՝ Բրյուսելից մինչև Վարշավա և Վիլնյուս եվրոպական բոլոր քաղաքական գործիչների համար միակ ընդունելի պահվածքը, հաշվի առնելով մարդասիրությունն ու ողջամտությունը, կլիներ ամերիկյան խաղաղապահ ջանքերին և այդ 28 կետից բաղկացած խաղաղ պլանին անվերապահ, լիակատար աջակցությունը։ Ավելի լավ չի լինի. իրավիճակն օրեցօր վատանում է», - ԵՄ երկրների առևտրի նախարարների նիստից հետո հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ էսկալացիայի ռիսկի, եվրոպական անվտանգության, տնտեսության, մարդասիրական վիճակի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության տեսանկյունից իրավիճակն անընդհատ վատթարանում է, և «չկան այնպիսի ասպեկտներ, որոնք հակամարտության շարունակման դեպքում կբարելավվեն»:
Նախարարը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները, ըստ երևույթին, դեռ չեն հրաժարվում խաղաղության ծրագիրը խափանելու, սաբոտաժ անելու և դրա ընդունումն անհնարին դարձնելու իրենց գործելաոճից:
Ավելի վաղ ամերիկյան վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքը շարունակվում է: Կրեմլում հայտարարել էին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և մնում է Անքորիջի քննարկումների հարթակում:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է վերջնական կարգավորման հիմք դառնալ, բայց դրա տեքստը տվյալ պահին չի քննարկվում ՌԴ-ի հետ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմին հավանաբար չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել մարտի դաշտում, մինչդեռ նրանց այդ դիրքորոշումը կապված է մարտադաշտում տիրող իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայության հետ։
Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ եթե Կիևում հրաժարվում են ԱՄՆ-ի առաջարկներից, ապա և՛ Ուկրաինան, և՛ եվրոպական պատերազմի հրձիգները պետք է հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցածն անխուսափելիորեն կկրկնվի ռազմաճակատի մյուս առանցքային հատվածներում ևս: Պուտինը հավելել էր, որ ընդհանուր դա առմամբ ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ հանգեցնում է ռազմական հատուկ գործողության խնդիների կատարմանը զինված ճանապարհով, բայց Ռուսաստանը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է, պատրաստ է խաղաղ բանակցությունների, ինչը պահանջում է առաջարկվող ծրագրի բոլոր մանրամասների առարկայական քննարկում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել էր, Կիևի կողմից ազատորեն որոշումներ կայացնելու տարածքը կրճատվում է ՌԴ ԶՈւ–ի հարձակողական գործողությունների արդյունքում, և հենց դա է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պարտադրանքը Կիևի վարչակարգին։ Շարունակությունը նրանց համար անիմաստ է և վտանգավոր: