https://arm.sputniknews.ru/20251124/inch-e-teghi-unecel-siriakan-hvomsum-ev-vov-e-ankargutjunneri-patviratun-96174529.html
Ինչ է տեղի ունեցել սիրիական Հոմսում, և ով է անկարգությունների «պատվիրատուն»
Ինչ է տեղի ունեցել սիրիական Հոմսում, և ով է անկարգությունների «պատվիրատուն»
Sputnik Արմենիա
Սևակ Հակոբյանի կարծիքով՝ Սիրիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած ջարդերն ու անկարգություններն ունեն իրենց շահառուները: 24.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-24T21:52+0400
2025-11-24T21:52+0400
2025-11-24T21:52+0400
սիրիա
հայեր
անկարգություններ
սևակ հակոբյան
մերձավոր արևելք
սուննի
դրուզ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96180668_0:54:1024:630_1920x0_80_0_0_6a0d4021fc44326c74a5ae09d4e72acb.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ Սիրիական Հոմսում տեղի ունեցած ջարդերը պետք է դիտարկել Սիրիայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի համատեքստում։ Անկայունությունը ո՛չ երեկ է առաջացել, ո՛չ այսօր, և նման անկայունության պայմաններում ցանկացած տեղական, կենցաղային դրվագ կարող է զանգվածային անկարգություններ հրահրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Լիբանանում լույս տեսնող հայկական «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ զինված ջոկատները հարձակվել են Սիրիայի Հոմս քաղաքի այն շրջանների վրա, որտեղ ալավիներ և հայեր են բնակվում։ Վարկած կա, որ առիթ է հանդիսացել Հոմսից հարավ գտնվող Զեյդել բնակավայրում իրենց տանը սուննի ամուսնական զույգի սպանությունը։Նրա խոսքով՝ տեղի իշխանությունները իբրև թե ջանքեր են գործադրում իրավիճակը զսպելու համար, բայց արդյունքը տեսանելի չէ։Հայերի շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, Հակոբյանի տեղեկություններով՝ այնտեղ հայերի թիվը մեծ չէ. շատերը հեռացել են պատերազմի պատճառով։Ըստ Հակոբյանի` Բաշար Ասադի վարչակազմի հեռանալուց հետո Սիրիայում ներքաղաքական հստակությունը չի ավելացել։ Ներկայիս առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաայի իշխանությունը, ինչպես հայտնի է, լիովին չի վերահսկում երկիրը։ Շատ շրջաններում պահպանվում են քաոսն ու անկայունությունը։ Հյուսիս-արևելքը հիմնականում վերահսկում են քրդերը, հյուսիս-արևմուտքը՝ ալավիները և դրուզները, կենտրոնական շրջանները՝ սուննիները։ Իրավիճակը երկրում կկայունանա միայն այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի քարտեզը կոնկրետ ուրվագծեր ունենա։ Եվ ամենևին էլ փաստ չէ, որ Սիրիան այդ քարտեզում կմնա նախկին սահմաններում։Մեր զրուցակցի խոսքով՝ ասվածը վերաբերում է ոչ միայն Սիրիային, այլև Լիբանանին: Ըստ նրա` ամեն ինչ արվում է Իսրայելին շրջապատող երկրները մասնատելու համար, որին ձեռնտու է միմյանց հետ անհաշտ կազմավորումների առկայությունը, միայն այդպես հրեական պետությունն իրեն կայունության և անվտանգության կղզյակ կզգա։Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կրոնական և էթնիկ փոքրամասնությունները պարբերաբար ենթարկվել և ենթարկվում են հարձակումների տարբեր զինված խմբավորումների կողմից: Զինյալների ջոկատները ալավիների, քրիստոնյաների, դրուզների զանգվածային սպանություններ են իրականացրել։
սիրիա
մերձավոր արևելք
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96180668_57:0:968:683_1920x0_80_0_0_921013778636718afcb9ebebce987887.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հայեր, անկարգություններ, սևակ հակոբյան, մերձավոր արևելք, սուննի, դրուզ, իսրայել
սիրիա, հայեր, անկարգություններ, սևակ հակոբյան, մերձավոր արևելք, սուննի, դրուզ, իսրայել
Ինչ է տեղի ունեցել սիրիական Հոմսում, և ով է անկարգությունների «պատվիրատուն»
Սևակ Հակոբյանի կարծիքով՝ Սիրիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած ջարդերն ու անկարգություններն ունեն իրենց շահառուները:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ Սիրիական Հոմսում տեղի ունեցած ջարդերը պետք է դիտարկել Սիրիայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի համատեքստում։ Անկայունությունը ո՛չ երեկ է առաջացել, ո՛չ այսօր, և նման անկայունության պայմաններում ցանկացած տեղական, կենցաղային դրվագ կարող է զանգվածային անկարգություններ հրահրել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Լիբանանում լույս տեսնող հայկական «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ զինված ջոկատները հարձակվել են Սիրիայի Հոմս քաղաքի այն շրջանների վրա, որտեղ ալավիներ և հայեր են բնակվում։ Վարկած կա, որ առիթ է հանդիսացել Հոմսից հարավ գտնվող Զեյդել բնակավայրում իրենց տանը սուննի ամուսնական զույգի սպանությունը։
«Հոմսում տարբեր ազգային և կրոնական փոքրամասնություններ են ապրում, այդ թվում՝ քրիստոնյաներ, սուննիներ, շիաներ։ Այսպիսի համայնքները մասնատելու ամենահեշտ ճանապարհը նման անկարգություններ հրահրելն է, որը վստահաբար պատահական չէ։ Սպանված զույգի ընտանիքը (ալավիներ) վրեժխնդիր է եղել, իր հերթին հարձակում է գործել այն կողմի դեմ, որին կասկածում է սպանության մեջ, և համայնքը տակնուվրա է եղել, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ տեղի իշխանությունները իբրև թե ջանքեր են գործադրում իրավիճակը զսպելու համար, բայց արդյունքը տեսանելի չէ։
Հայերի շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, Հակոբյանի տեղեկություններով՝ այնտեղ հայերի թիվը մեծ չէ. շատերը հեռացել են պատերազմի պատճառով։
Ըստ Հակոբյանի` Բաշար Ասադի վարչակազմի հեռանալուց հետո Սիրիայում ներքաղաքական հստակությունը չի ավելացել։ Ներկայիս առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաայի իշխանությունը, ինչպես հայտնի է, լիովին չի վերահսկում երկիրը։ Շատ շրջաններում պահպանվում են քաոսն ու անկայունությունը։ Հյուսիս-արևելքը հիմնականում վերահսկում են քրդերը, հյուսիս-արևմուտքը՝ ալավիները և դրուզները, կենտրոնական շրջանները՝ սուննիները։ Իրավիճակը երկրում կկայունանա միայն այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի քարտեզը կոնկրետ ուրվագծեր ունենա։ Եվ ամենևին էլ փաստ չէ, որ Սիրիան այդ քարտեզում կմնա նախկին սահմաններում։
Մեր զրուցակցի խոսքով՝ ասվածը վերաբերում է ոչ միայն Սիրիային, այլև Լիբանանին: Ըստ նրա` ամեն ինչ արվում է Իսրայելին շրջապատող երկրները մասնատելու համար, որին ձեռնտու է միմյանց հետ անհաշտ կազմավորումների առկայությունը, միայն այդպես հրեական պետությունն իրեն կայունության և անվտանգության կղզյակ կզգա։
Հիշեցնենք, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կրոնական և էթնիկ փոքրամասնությունները պարբերաբար ենթարկվել և ենթարկվում են հարձակումների տարբեր զինված խմբավորումների կողմից: Զինյալների ջոկատները ալավիների, քրիստոնյաների, դրուզների զանգվածային սպանություններ են իրականացրել։