https://arm.sputniknews.ru/20251124/mvoskvan-krkin-atsneri-hardzakman-e-entarkvel-96170147.html
Մոսկվան կրկին ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել
Մոսկվան կրկին ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել
Sputnik Արմենիա
Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ 24.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-24T16:06+0400
2025-11-24T16:06+0400
2025-11-24T16:06+0400
ռուսաստան
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
սերգեյ սոբյանին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404790_0:150:1600:1050_1920x0_80_0_0_15c2f157e53b129fa91cb78841e66da0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան կրկին ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը 2 ԱԹՍ է ոչնչացրել։ԱԹՍ-ների հարձակմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքի օդանավակայաններում սահմանվել են թռիչքների կարճաժամկետ սահմանափակումներ։Այն տարածքում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։Ռուսաստանի մայրաքաղաքը հարձակման էր ենթարկվել նաև երեկ։ ՀՕՊ-ը 4 անօդաչու սարք էր խոցել։Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ՀՕՊ միջոցները ՌԴ տարածքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 93 ուկրաինական ԱԹՍ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404790_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9da805c5f4d64ad0cd447f6183014789.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ սոբյանին
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ սոբյանին
Մոսկվան կրկին ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել
Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան կրկին ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը 2 ԱԹՍ է ոչնչացրել։
ԱԹՍ-ների հարձակմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքի օդանավակայաններում սահմանվել են թռիչքների կարճաժամկետ սահմանափակումներ։
Այն տարածքում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Ռուսաստանի մայրաքաղաքը հարձակման էր ենթարկվել նաև երեկ։ ՀՕՊ-ը 4 անօդաչու սարք էր խոցել։
Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ՀՕՊ միջոցները ՌԴ տարածքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 93 ուկրաինական ԱԹՍ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։