https://arm.sputniknews.ru/20251123/bacahajtvel-e-ukrainaji-veraberjal-amn-i-tsragri-shurj-evrvopaji-vetshi-manramasnery-wp-96144705.html
Բացահայտվել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի շուրջ Եվրոպայի վեճի մանրամասները. WP
Բացահայտվել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի շուրջ Եվրոպայի վեճի մանրամասները. WP
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել են Ժնև՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ծրագրի... 23.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-23T16:08+0400
2025-11-23T16:08+0400
2025-11-23T16:10+0400
ամն
ռուսաստան
ուկրաինա
եվրոպա
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92518048_0:67:1280:787_1920x0_80_0_0_8352b9e26580c33f7d278cb0f003d49f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. «Washington Post» թերթը, հղում անելով ուկրաինական կարգավորման վերաբերյալ եվրոպական առաջարկի՝ իր տրամադրության տակ հայտնված պատճենին, բացահայտել է, թե ինչ բաղադրիչների շուրջ է Հին աշխարհը մտադիր վիճել ԱՄՆ-ի առաջարկների թեմայով։ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագիր մշակելու մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռևս չի քննարկի, քանի որ աշխատանքները շարունակվում են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նոյեմբերի 21-ին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս, հայտարարել էր, որ ամերիկյան ծրագիրը կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում, սակայն ներկա պահին այդ տեքստը Ռուսաստանի Դաշնության հետ առարկայական չի քննարկվել։Ըստ նրա ենթադրության՝ դա կապված է նրա հետ, որ ԱՄՆ վարչակազմին, ըստ ամենայնի, չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները դեռևս պատրանքների մեջ են և երազում են մարտի դաշտում Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնելու մասին։ Այս ֆոնին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները փաստաթղթի սեփական տարբերակն են մշակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի ներկայացրած ծրագրի, և արդեն այն ուղարկել են Վաշինգտոն։Ամերիկյան պարբերականի նյութից նաև բխում է, որ եվրոպացիներն ուզում են վիճարկել Վաշինգտոնի առաջարկները Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ։Բացի այդ, ըստ թերթի տվյալների, հետպատերազմական համաներման մասին կետը, որն ընդգրկվել է ԱՄՆ ծրագրում, ավելացվել է Կիևի խնդրանքով, որպեսզի Զելենսկին և ուկրաինական կառավարության անդամները վստահ լինեն, որ նրանց քրեական հետապնդում չի սպառնում ընթացիկ կոռուպցիոն սկանդալի ընդլայնման դեպքում։«Washington Post»-ը գրում է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ կիրակի Ժնևում կայացած բանակցությունների արդյունքներով Ուիթքոֆը կարող է ռուսական կողմին տվյալներ փոխանցել այն մասին, թե ինչ հարցերում է համաձայնություն ձեռք բերվել։
ամն
ուկրաինա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92518048_72:0:1209:853_1920x0_80_0_0_d4037a05e22c0434a652c193e866b9de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, ուկրաինա, եվրոպա, խաղաղության պայմանագիր
ամն, ռուսաստան, ուկրաինա, եվրոպա, խաղաղության պայմանագիր
Բացահայտվել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի շուրջ Եվրոպայի վեճի մանրամասները. WP
16:08 23.11.2025 (Թարմացված է: 16:10 23.11.2025) Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել են Ժնև՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ծրագրի շուրջ բանակցությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. «Washington Post» թերթը, հղում անելով ուկրաինական կարգավորման վերաբերյալ եվրոպական առաջարկի՝ իր տրամադրության տակ հայտնված պատճենին, բացահայտել է, թե ինչ բաղադրիչների շուրջ է Հին աշխարհը մտադիր վիճել ԱՄՆ-ի առաջարկների թեմայով։
ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ
հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագիր մշակելու մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռևս չի քննարկի, քանի որ աշխատանքները շարունակվում են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նոյեմբերի 21-ին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս, հայտարարել էր, որ ամերիկյան ծրագիրը կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում, սակայն ներկա պահին այդ տեքստը Ռուսաստանի Դաշնության հետ առարկայական չի քննարկվել։
Ըստ նրա ենթադրության՝ դա կապված է նրա հետ, որ ԱՄՆ վարչակազմին, ըստ ամենայնի, չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները դեռևս պատրանքների մեջ են և երազում են մարտի դաշտում Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնելու մասին։ Այս ֆոնին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները փաստաթղթի սեփական տարբերակն են մշակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի ներկայացրած ծրագրի, և արդեն այն ուղարկել են Վաշինգտոն։
Ինչպես գրում է «Washington Post»-ը, Եվրոպայի երկրները դեմ են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակմանը, որն առաջարկել էր Վաշինգտոնը։ Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի աղբյուրների, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, հնարավոր է, համաձայնի սահմանափակել իր բանակի թվաքանակը։ Բացի այդ, ըստ աղբյուրների, Ումերովը նաև հայտնել է, որ հնարավոր է՝ Վլադիմիր Զելենսկին պատրաստ լինի փոխզիջման գնալ տարածքների հարցում։
Ամերիկյան պարբերականի նյութից նաև բխում է, որ եվրոպացիներն ուզում են վիճարկել Վաշինգտոնի առաջարկները Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ։
Բացի այդ, ըստ թերթի տվյալների, հետպատերազմական համաներման մասին կետը, որն ընդգրկվել է ԱՄՆ ծրագրում, ավելացվել է Կիևի խնդրանքով, որպեսզի Զելենսկին և ուկրաինական կառավարության անդամները վստահ լինեն, որ նրանց քրեական հետապնդում չի սպառնում ընթացիկ կոռուպցիոն սկանդալի ընդլայնման դեպքում։
«Washington Post»-ը գրում է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ կիրակի Ժնևում կայացած բանակցությունների արդյունքներով Ուիթքոֆը կարող է ռուսական կողմին տվյալներ փոխանցել այն մասին, թե ինչ հարցերում է համաձայնություն ձեռք բերվել։