https://arm.sputniknews.ru/20251121/mvoskvan-trampi-tsragri-teqstn-uni-putiny-ukrainaji-khndri-kargavvorman-masin-96112070.html
Մոսկվան Թրամփի ծրագրի տեքստն ունի. Պուտինը՝ Ուկրաինայի խնդրի կարգավորման մասին
Մոսկվան Թրամփի ծրագրի տեքստն ունի. Պուտինը՝ Ուկրաինայի խնդրի կարգավորման մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Թրամփի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ կարգավորման համար։ 21.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-21T22:25+0400
2025-11-21T22:25+0400
2025-11-21T22:30+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
ամն
ուկրաինա
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
խաղաղության պայմանագիր
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96110613_0:0:1920:1080_1920x0_80_0_0_77cbdf09a7535d772b9019232b32d434.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ–ի ծրագիրը առարկայական չի քննարկվել Մոսկվայի հետ, միայն ընդհանուր առմամբ, ընդ որում` Ալյասկայում կայացած հանդիպումից առաջ։ Այն ժամանակ Ռուսաստանը հաստատել էր, որ չնայած դժվարություններին, համաձայն է կարգավորման վերաբերյալ ԱՄՆ–ի առաջարկների հետ։ՌԴ առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն խնդրել է Ռուսաստանին որոշակի զիջումների գնալ։ Մոսկվան համաձայնել է ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում իր մոտեցման մեջ։ Անքորիջից հետո դադարը պայմանավորված էր ուկրաինական կողմի մերժմամբ։Պուտինը ենթադրել է, որ այդ պատճառով է առաջացել 28 կետից բաղկացած «արդիականացված ծրագիրը», և որ Ռուսաստանն ունի այդ ծրագիրը. «Կարծում եմ, որ այն նույնպես կարող է հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար»,–ասել է նա։ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն մինչ օրս չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը, ուստի չի քննարկում իր ծրագիրը Ռուսաստանի հետ։Թարմ օրինակ է Կուպյանսկը։ Նոյեմբերի 4-ի դրությամբ Կուպյանսկը գրեթե ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ, մինչդեռ այդ ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ քաղաքում միայն փոքր թվով ռուսաստանցի զինվորներ կան։Կիևը և «պատերազմի եվրոպացի հրահրողները» պետք է հասկանան, որ Կուպյանսկի իրադարձությունները կրկնվելու են ռազմաճակատի նաև այլ հատվածներում։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է հատուկ ռազմական գործողությունների գոտում ՌԴ ԶՈւ–ի առաջխաղացման ներկայիս դինամիկայից, որը տանում է իր նպատակների իրագործմանը ռազմական ճանապարհով։Նշեց` Մոսկվան պատրաստ է խաղաղ բանակցությունների և Ուկրաինայում առկա խնդիրների խաղաղ կարգավորման, սակայն դա առարկայական քննարկում է պահանջում։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր խաղաղության ծրագրի մշակման մասին առաջինը հայտնել էր Axios-ը նոյեմբերի 19-ին: NBC-ի և WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է դրան: ԱՄՆ-ի՝ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը նոյեմբերի 20-ի երեկոյան հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ ուկրաինական կողմի հրապարակած նախագծում փոխվել է կետերից մեկի ձևակերպումը: WSJ-ի զրուցակցի խոսքով՝ այդ կետը Ուկրաինային տրամադրված ամբողջ միջազգային օգնության աուդիտի կոչ էր պարունակում՝ որպես «ենթադրյալ կոռուպցիայի բացահայտման քայլ»: Սակայն հրապարակված տարբերակում այդ կետում ասվում է, որ բոլոր կողմերը «լիակատար համաներում կստանան պատերազմի ժամանակ իրենց գործողությունների համար»։ Ընդ որում, Գոնչարենկոյի ներկայացրած խաղաղության ծրագրի տարբերակը լիովին համընկնում է ավելի ուշ Axios-ի և Financial Times-ի հրապարակած փաստաթղթի տեքստերի հետ։Ինչպես հաղորդում է «The Washington Post»-ը, ԱՄՆ-ն հայտարարել է, որ ռազմական աջակցությունն Ուկրաինային կարող է դադարեցվել, եթե Կիևը հրաժարվի ստորագրել Թրամփի խաղաղության ծրագիրը: Սպիտակ տունն ընդգծել է, որ սպառազինության և հետախուզական տեղեկատվության տրամադրումը կարող է դադարեցվել անգամ Եվրոպայի ֆինանսավորման դեպքում: Թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները գիտակցում են, որ ծրագրի իրագործման ժամկետները բավական սեղմ են, սակայն պնդում են, որ այն անհապաղ ընդունվի։Արժանապատվության կամ կարևոր գործընկերոջ կորուստ. Զելենսկին՝ Թրամփի խաղաղության պլանի մասին
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Полное заявление Путина о плане США по урегулированию конфликта на Украине.
Sputnik Արմենիա
Полное заявление Путина о плане США по урегулированию конфликта на Украине.
2025-11-21T22:25+0400
true
PT6M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96110613_240:0:1680:1080_1920x0_80_0_0_adbafb12aac09a163d408a56ae407bcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, видео, ռուսաստան, ամն, ուկրաինա, դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, խաղաղության պայմանագիր, տեսանյութեր
վլադիմիր պուտին, видео, ռուսաստան, ամն, ուկրաինա, դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, խաղաղության պայմանագիր, տեսանյութեր
Մոսկվան Թրամփի ծրագրի տեքստն ունի. Պուտինը՝ Ուկրաինայի խնդրի կարգավորման մասին
22:25 21.11.2025 (Թարմացված է: 22:30 21.11.2025) ՌԴ նախագահը հայտարարել է, որ Թրամփի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ կարգավորման համար։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ–ի ծրագիրը առարկայական չի քննարկվել Մոսկվայի հետ, միայն ընդհանուր առմամբ, ընդ որում` Ալյասկայում կայացած հանդիպումից առաջ։ Այն ժամանակ Ռուսաստանը հաստատել էր, որ չնայած դժվարություններին, համաձայն է կարգավորման վերաբերյալ ԱՄՆ–ի առաջարկների հետ։
ՌԴ առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն խնդրել է Ռուսաստանին որոշակի զիջումների գնալ։ Մոսկվան համաձայնել է ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում իր մոտեցման մեջ։ Անքորիջից հետո դադարը պայմանավորված էր ուկրաինական կողմի մերժմամբ։
Պուտինը ենթադրել է, որ այդ պատճառով է առաջացել 28 կետից բաղկացած «արդիականացված ծրագիրը», և որ Ռուսաստանն ունի այդ ծրագիրը. «Կարծում եմ, որ այն նույնպես կարող է հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար»,–ասել է նա։
ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն մինչ օրս չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը, ուստի չի քննարկում իր ծրագիրը Ռուսաստանի հետ։
«Ուկրաինան դեմ է։ Ըստ երևույթին, Ուկրաինան և նրա դաշնակիցները պատրանքներ ունեն և երազում են մարտի դաշտում ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։ Կարծում եմ՝ սա բխում է ոչ միայն ցածր կոմպետենտությունից, այլև մարտի դաշտում իրական իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունից», – ասել է Պուտինը։
Թարմ օրինակ է Կուպյանսկը։ Նոյեմբերի 4-ի դրությամբ Կուպյանսկը գրեթե ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ, մինչդեռ այդ ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ քաղաքում միայն փոքր թվով ռուսաստանցի զինվորներ կան։
Կիևը և «պատերազմի եվրոպացի հրահրողները» պետք է հասկանան, որ Կուպյանսկի իրադարձությունները կրկնվելու են ռազմաճակատի նաև այլ հատվածներում։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է հատուկ ռազմական գործողությունների գոտում ՌԴ ԶՈւ–ի առաջխաղացման ներկայիս դինամիկայից, որը տանում է իր նպատակների իրագործմանը ռազմական ճանապարհով։
Նշեց` Մոսկվան պատրաստ է խաղաղ բանակցությունների և Ուկրաինայում առկա խնդիրների խաղաղ կարգավորման, սակայն դա առարկայական քննարկում է պահանջում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր խաղաղության ծրագրի մշակման մասին առաջինը հայտնել էր Axios-ը նոյեմբերի 19-ին: NBC-ի և WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է դրան: ԱՄՆ-ի՝ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը նոյեմբերի 20-ի երեկոյան հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ ուկրաինական կողմի հրապարակած նախագծում փոխվել է կետերից մեկի ձևակերպումը: WSJ-ի զրուցակցի խոսքով՝ այդ կետը Ուկրաինային տրամադրված ամբողջ միջազգային օգնության աուդիտի կոչ էր պարունակում՝ որպես «ենթադրյալ կոռուպցիայի բացահայտման քայլ»: Սակայն հրապարակված տարբերակում այդ կետում ասվում է, որ բոլոր կողմերը «լիակատար համաներում կստանան պատերազմի ժամանակ իրենց գործողությունների համար»։ Ընդ որում, Գոնչարենկոյի ներկայացրած խաղաղության ծրագրի տարբերակը լիովին համընկնում է ավելի ուշ Axios-ի և Financial Times-ի հրապարակած փաստաթղթի տեքստերի հետ։
Ինչպես հաղորդում է «The Washington Post»-ը, ԱՄՆ-ն հայտարարել է, որ ռազմական աջակցությունն Ուկրաինային կարող է դադարեցվել, եթե Կիևը հրաժարվի ստորագրել Թրամփի խաղաղության ծրագիրը: Սպիտակ տունն ընդգծել է, որ սպառազինության և հետախուզական տեղեկատվության տրամադրումը կարող է դադարեցվել անգամ Եվրոպայի ֆինանսավորման դեպքում: Թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները գիտակցում են, որ ծրագրի իրագործման ժամկետները բավական սեղմ են, սակայն պնդում են, որ այն անհապաղ ընդունվի։