00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիչ էր մնում` ինձ հեռացնեին պաշտոնից. Իռլանդիայի հավաքականի մարզիչը` երևանյան խաղի մասին

© Sputnik / Aram NersesyanՀեյմիր Հալգրիմսոն
Հեյմիր Հալգրիմսոն - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2025
Բաժանորդագրվել
Մարզիչը նշել է, որ պարտությունն ընդամենը պատահականություն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի պարտությունը Երևանում` 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում, կարող էր ճակատագրական դառնալ հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնի համար։ Այս մասին Չեխիայի ընտրանու դեմ Աշխարհի առաջնության փլեյ օֆֆի խաղից առաջ նա պատմել է The Irish Sun-ի հետ հարցազրույցում։
Նշենք, որ սեպտեմբերի 9–ին Երևանում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իռլանդիայի ընտրանուն 2։1 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Էդուարդ Սպերցյանը (11 մետրանոց) և Հրանտ Լեոն Ռանոսը։
Մարզիչը զուգահեռներ է անցկացրել Չեխիայի՝ Ֆարերյան կղզիներից կրած անսպասելի պարտության և Իռլանդիայի՝ Երևանում գրանցած արդյունքի միջև։
«Մենք պարտվեցինք Հայաստանում, և այն ժամանակ քիչ էր մնում` ինձ հեռացնեին իմ զբաղեցրած պաշտոնից, ուստի սա նմանատիպ իրավիճակ է։ Ես 100 տոկոսով վստահ եմ, որ երբ վերլուծենք խաղերը, կտեսնենք, որ դա ընդամենը պատահականություն էր։ Հուսով եմ, որ Հայաստանում տեղի ունեցածը մեզ համար եզակի դեպք էր։ Ոչ մի անհարգալից վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, բայց դա պարզապես վատ ելույթ էր մեր կողմից, և նման բան կարող է պատահել թե՛ մեզ, թե՛ չեխերի հետ»,- ասել է նա։
Նշենք, որ Իռլանդիայի հավաքականը F խմբում զբաղեցրել էր երկրորդ տեղը ՝ պարտվելով 6 խաղից միայն երկուսում։ Հայաստանի հավաքականը երեք միավորով զբաղեցրել էր վերջին` չորրորդ տեղը:
«Մենք չենք հանձնվում». Սպերցյանը՝ Պորտուգալիայում կրած խոշոր պարտության մասին
Լրահոս
0