https://arm.sputniknews.ru/20251122/energetik-malukh-sev-tsvovi-hatakvov-inch-e-hajtni-nakhagtsin-hajastani-masnakcutjan-masin-96044164.html
Էներգետիկ մալուխ՝ Սև ծովի հատակով. ի՞նչ է հայտնի նախագծին Հայաստանի մասնակցության մասին
Էներգետիկ մալուխ՝ Սև ծովի հատակով. ի՞նչ է հայտնի նախագծին Հայաստանի մասնակցության մասին
Sputnik Արմենիա
Հայկական կողմը բազմիցս հետաքրքրություն է հայտնել Սև ծովով Վրաստան-Ռումինիա ստորջրյա մալուխի անցկացման նախագծի վերաբերյալ: 22.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-22T09:55+0400
2025-11-22T09:55+0400
2025-11-22T09:55+0400
մալուխ
հայաստան
սև ծով
էներգետիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108427577_6:0:1371:768_1920x0_80_0_0_42a1de2e8f7cfc67b3292115f1c0f003.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանն այս պահի դրությամբ չի փաստաթղթավորել իր մասնակցությունը Սև ծովի հատակով անցնող էներգետիկ մալուխի կառուցման նախագծին։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ԲՏԱ նախարարության պատասխանից։Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Երևանը կողմնորոշվել է Սև ծովի հատակով էներգետիկ մալուխի անցկացման նախագծին մասնակցության իր համար ընդունելի ձևաչափի հարցում։ Հայկական կողմն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական մակարդակով։Հարցման մեջ մասնավորապես հետարքրքվել էինք, թե ինչ փուլում է նախագծին Հայաստանի մասնակցության հարցը, արդյոք որևէ փաստաթուղթ ստորագրված է։Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Ռումինիան Վրաստանի տարածքով կապող ստորջրյա էներգետիկ մալուխի նախագիծը՝ Հունգարիայի հետագա միացմամբ, քննարկվում է արդեն մի քանի տարի: Երևանը նախագծի նկատմամբ պաշտոնական հետաքրքրություն է ցուցաբերել միայն 2023 թվականի հոկտեմբերի վերջին։
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108427577_176:0:1200:768_1920x0_80_0_0_e5798332c1a6c8cbef14049aad726d2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մալուխ, հայաստան, սև ծով, էներգետիկա
մալուխ, հայաստան, սև ծով, էներգետիկա
Էներգետիկ մալուխ՝ Սև ծովի հատակով. ի՞նչ է հայտնի նախագծին Հայաստանի մասնակցության մասին
Հայկական կողմը բազմիցս հետաքրքրություն է հայտնել Սև ծովով Վրաստան-Ռումինիա ստորջրյա մալուխի անցկացման նախագծի վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանն այս պահի դրությամբ չի փաստաթղթավորել իր մասնակցությունը Սև ծովի հատակով անցնող էներգետիկ մալուխի կառուցման նախագծին։ Նման եզրակացության կարելի է հանգել
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ԲՏԱ նախարարության պատասխանից։
Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Երևանը կողմնորոշվել է Սև ծովի հատակով էներգետիկ մալուխի անցկացման նախագծին մասնակցության իր համար ընդունելի ձևաչափի հարցում։ Հայկական կողմն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական մակարդակով։
Հարցման մեջ մասնավորապես հետարքրքվել էինք, թե ինչ փուլում է նախագծին Հայաստանի մասնակցության հարցը, արդյոք որևէ փաստաթուղթ ստորագրված է։
«Սև ծովի հատակով անցնող էներգետիկ մալուխի նախագծին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասնակցության վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ հուշագիր չի ստորագրվել»,-հստակեցրել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Ռումինիան Վրաստանի տարածքով կապող ստորջրյա էներգետիկ մալուխի նախագիծը՝ Հունգարիայի հետագա միացմամբ, քննարկվում է արդեն մի քանի տարի: Երևանը նախագծի նկատմամբ պաշտոնական հետաքրքրություն է ցուցաբերել միայն 2023 թվականի հոկտեմբերի վերջին։