00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոկաևը Փաշինյանին է հանձնել Ղազախստանի բարձրագույն պետական մրցանակը

Բաժանորդագրվել
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է «Ալտին Կիրան» («Ոսկե արծիվ») շքանշանով՝ երկրի բարձրագույն պետական պարգևով։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։
Պարգևատրման արարողության ժամանակ իր ելույթում Տոկաևը Փաշինյանին անվանել է իսկական համազգային առաջնորդ՝ նշելով նրա ներդրումը Հայաստանի կայուն զարգացման, միջազգային հեղինակության ամրապնդման և Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
Աստանայի և Երևանի հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի:
Ի նշան երկկողմ համագործակցության զարգացման գործում Փաշինյանի դերի՝ Տոկաևը նրան հանձնել է Ղազախստանի բարձրագույն պետական պարգևը:
Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի ժողովրդին երկրի բարձրագույն պարգևի համար:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ պարգևը կնպաստի երկկողմ հարաբերությունների և ողջ տարածաշրջանի զարգացմանը: Նա նաև նշել է, որ պարգևատրումն ընկալում է որպես հայ ժողովրդի նկատմամբ հատուկ հարգանքի նշան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան: Նոյեմբերի 21-ին կայացել են Փաշինյանի բանակցությունները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Լրահոս
0