00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում հայ գործարարի կնոջը և 9-ամյա դստերը սպանելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

Բաժանորդագրվել
Մելնիչուկը 2015 թվականի փետրվարին դաժանորեն սպանել է Վիկտորյա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Մոլդովայի քաղաքացին ձերբակալվել է 10 տարի առաջ Մոսկվայի կենտրոնում գործարար Խորեն Ղազարյանի կնոջը և 9-ամյա դստերը դաժանորեն սպանելու կասկածանքով։

2015 թվականի փետրվարին Վիկտորյա Ղազարյանը և նրա 9-ամյա դուստրը՝ Նինան, սպանվել էին Մոսկվայի Շաբոլովկա փողոցի բնակարանում։ Մարդասպանը կնոջը և փոքրիկ աղջկան դանակահարել էր ավելի քան 40 անգամ։

SHOT-ի տվյալներով՝ կասկածյալը 32-ամյա Ալեքսեյ Մելնիչուկն է։ Սպանությունից հետո նա լքել է Ռուսաստանը, ապա վերադարձել և ապրել է Կոստրոմայում առանց գրանցման՝ աշխատելով որպես ինժեներ։ Ձերբակալվելուց հետո նա խոստովանել է, որ սպանությունը շահադիտական դրդապատճառներով է կատարել ու ցույց է տվել՝ ինչպես։
Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով՝ տղամարդը բնակարանից գողացել է 3000 դոլար, զարդեր և դիմել փախուստի՝ իր հետ տանելով սպանության գործիքը։
Սպանությունից հետո կասկածյալների թվում էր կնոջ ամուսինը` գործարար Խորեն Ղազարյանը։ Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է նա տուն վերադառնում ժամը 4:00-ին և շենքից դուրս գալիս կես ժամ անց։ Այս ժամանակահատվածում էլ սպանվել էին Ղազարյանի կինն ու դուստրը։ Ղազարյանը 9 ամիս եղել է կալանավորված, որին հաջորդել է ութ ամիս տնային կալանքը։
Մեղադրանքը հանվել է մեկուկես տարի անց, երբ նրա դեմ որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Առաջին ալիքի «Իրականում» թոք-շոուի ժամանակ նա պոլիգրաֆիկ թեստ է հանձնել, որը նույնպես ցույց է տվել նրա անմեղությունը։ Պարզվել էր, որ Ղազարյանը 9–ամյա Նինայի կենսաբանական դուստրը չէր, ինչը կասկածներ էր առաջացրել, որ գործարարը վրեժ է լուծել։
Առաջին ալիքի հաղորդման ժամանակ Խորենը խոստովանել է, որ իր դստեր՝ Նինայի կենսաբանական հայրը չլինելու մասին իմացել է ԴՆԹ հետազոտությունից 12 ամիս անց։
«Ես միշտ տուն էի վերադառնում գիշերը` 3-ին կամ 4-ին... Այդ օրը տան մոտ կանգնած՝ զանգահարում էի, որ դուռը բացեն։ Մտածեցի, որ կինս քնած է, և գնացի մեքենայիս մոտ։ Կես ժամում 17 անգամ զանգահարել էի կնոջս և երեխայիս։ Առավոտյան զանգահարեցի կնոջս ընկերուհիներին, բայց նա նրանց էլ չէր պատասխանել։ Հարևանները խորհուրդ տվեցին դուռը կոտրել, բայց դա դժվար կլիներ», - ասել է գործարարը։ Այնուհետև ընտանիքի հայրը խնդրել է դռնապանին օգնել իրեն տանիքից մտնել բնակարան (22-րդ հարկ), որտեղ էլ կնոջն ու երեխային մահացած է գտել։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ կասկածյալի ինքնությունը երկար ժամանակ անհայտ է մնացել։ Սակայն, քննիչների, դատաբժշկական փորձագետների և ՆԳՆ օպերատիվ աշխատակիցների համակարգված աշխատանքի, ինչպես նաև հանցագործության վայրում փայտե պահարանի վրա հայտնաբերված և առգրավված մատնահետքերի շնորհիվ մարդասպանը հայտնաբերվել է։
«Ձեռք բերված մատնահետքերի ստուգումը տվյալների բազաների և օպերատիվ տեղեկանքների հետ թույլ տվեց մեզ պարզել կասկածյալի ինքնությունը։ Պարզվեց, որ նա օտարերկրյա քաղաքացի է, որը վերջերս խախտել է Ռուսաստանի ներգաղթի օրենքը և ներառված է եղել վերահսկվող անձանց գրանցամատյանում», - նշված է հայտարարության մեջ։
Քննիչները նաև ուսումնասիրել են Շաբոլովկա փողոցի շենքի մուտքի տեսագրությունները, որոնք ցույց են տվել կասկածյալին նման մի տղամարդու։ Լայնածավալ և մանրակրկիտ աշխատանքից հետո նրանք կարողացել են պարզել, որ նա լքել է Ռուսաստանը հանցագործությունը կատարելուց հետո։
Քննիչները մտադիր են մոտ ապագայում դիմել դատարան՝ կասկածյալին կալանավորելու միջնորդուկթյամբ։
Լրահոս
0