00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիդյայի` երեկվա վճռով դատարանը ևս մեկ մեխ խփեց արդարադատության դագաղին. Բագրատ սրբազան

© Photo : StringerԲագրատ սրբազանն ու Լիդյա Մանթաշյանը
Բագրատ սրբազանն ու Լիդյա Մանթաշյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2025
Բագրատ սրբազանն ու Լիդյա Մանթաշյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանը կոչ է արել հայ ժողովրդին չերկնչել, չվախենալ որովհետև երազանքներն ու իղձերն ավելի մեծ են, քան կյանքի օրերը:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի վերաբերյալ կայացրած որոշումով դատարանը ևս մեկ անգամ փաստեց իր հրահանգավորված և կամակատար լինելու մասին՝ ևս մեկ մեխ խփելով առկա արդարադատության դագաղին: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բաց նամակ է հղել ՔԿՀ–ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 3–ամսյա կալանքի տակ թողնել «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին։
«Ինչ էլ որ անեք, ինչպես էլ վարվեք միևնույնն է՝ այս պայքարը անվարան շարունակվելու է մինչև մեր երկրի կատարյալ ազատագրումը: Իսկ Լիդյան իր բարձր նկարագրով կա և մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված և հաղթանակող խորհրդանիշը»,–նշել է Բագրատ սրբազանը։
Նա շնորհակալություն է հայտնել երեկվա համախումբ աջակցության և զորակցության համար՝ մեծապես գնահատելով բոլոր նախաձեռնողներին, բանախոսներին և բոլոր մասնակիցներին և կոչ է արել հայ ժողովրդին չերկնչել, չվախենալ որովհետև երազանքներն ու իղձերն ավելի մեծ են, քան կյանքի օրերը:
44–օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսում՝ Լիդյա Մանթաշյանին ազատ արձակելու պահանջով
Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով։
Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը չփոխվեց. նա կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։
«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի կալանքը փոխվեց տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։ Դատարանն այս որոշումը կայացրեց` հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը։
Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ է թողնվել բացակայելու արգելքն ու գրավը։
Գործարար Տիգրան Գալստյանի կալանքը փոխվել է և կիրառվել է համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն։
Ակտիվիստ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
Նախկին զինվորական Արման Իսրայելյանի նկատմամբ նոյեմբերի 26-ից կկիրառվի 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով։
Հիշեցնենք նաև` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0