00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը նոր օրինագիծ է պատրաստում ներդրումների մասին. մանրամասներ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ կառավարության շենքը
ՀՀ կառավարության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2025
Բաժանորդագրվել
Օրինագծում ամրագրվում են ներդրողների նկատմամբ խտրականությունը, ինչպես նաև գույքից զրկելը կանխելու երաշխիքներ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի կառավարությունը «Ներդրումների մասին» նոր օրինագիծ է պատրաստում։ Այս մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է Հայաստանում աշխատանքի արտադրողականության և տնտեսական մրցակցության վերաբերյալ Համաշխարհային բանկի զեկույցի շնորհանդեսի ժամանակ:
Նշենք, որ նախագծում, որն ավելի վաղ հրապարակվել էր օրինագծերի քննարկման հարթակում, ամրագրվում են ներդրողների նկատմամբ խտրականությունը, ինչպես նաև գույքից զրկելը կանխելու երաշխիքներ: Դրա հետ մեկտեղ նշվում են բացառիկ դեպքեր, երբ այն կարող է իրականացվել պետության կողմից։ Օրենքը նաև կսահմանի ատյաններ ներդրումային վեճերը լուծելու համար:
Որպես հիմնավորում նշվում է, որ 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը նախ հնացած է, երկրորդ՝ չի կարգավորում տեղական (ոչ արտասահմանյան) բիզնեսի ներդրումները։
ՀՀ–ն և աշխարհում ամենամեծ հիմնադրամներից մեկը քննարկել են ներդրումների հնարավորությունը
Բացի այդ, ինչպես նշել է Հովհաննիսյանը, բիզնեսը բողոքում է հարկային օրենսդրության հաճախակի և հաճախ անկանխատեսելի փոփոխություններից։
Ընդունելով դա՝ ֆինանսների նախարարությունը որոշել է հարկային փոփոխությունների փաթեթը ձևավորել տարեկան մեկ անգամ՝ ներդաշնակեցնելով բյուջեի ընդունման գործընթացին։
«Կա նաև քննադատություն, որ օրինագծերը բավարար չափով չեն քննարկվում շուկայի մասնակիցների հետ։ Մենք ցանկանում ենք լրացնել այդ բացը», – ասել է նախարարը։
Խոսելով հարկային քաղաքականության մասով իր ղեկավարած նախարարության մոտեցումների մասին՝ Հովհաննիսյանը նշել է, որ այս փուլում կառավարությունը նպատակահարմար չի համարում բարձրացնել հարկային դրույքաչափերը. բիզնեսին պետք է նոր ներդրումների և արդյունավետության բարձրացման հնարավորություն տալ: Նույն նպատակով նախարարությունը կներկայացնի արտադրական սարքավորումների արագացված ամորտիզացիայի (հաշվետվություններում ծախսերի դուրսգրման) վերաբերյալ նախագիծ (որպեսզի բիզնեսին ֆինանսապես ավելի ձեռնտու լինի հնարավորինս հաճախ թարմացնել իր սարքավորումները):
ՀՀ–ում արտասահմանյան ներդրումները նվազել են. հիմնական անկումը եղել է ՌԴ-ից և օֆշորներից
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը Հայաստան 2025 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 48 մլրդ դրամ (125 մլն դոլար)։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2024 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է 107,2 մլրդ դրամ (279 մլն դոլար)։ Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են, հիմնական անկումը Ռուսաստանից ու օֆշորներից մուտքերի նվազումն է։
Լրահոս
0