https://arm.sputniknews.ru/20251121/hbn-hhi-hamar-2025-ti-ktrvatsqvov-kankhatesum-e-hna-i-52--isk-2026-i-hamar-49--atsh-96103629.html
ՀԲ–ն ՀՀ–ի համար 2025 թ–ի կտրվածքով կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026-ի համար՝ 4,9 % աճ
ՀԲ–ն ՀՀ–ի համար 2025 թ–ի կտրվածքով կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026-ի համար՝ 4,9 % աճ
Sputnik Արմենիա
Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին պետական աջակցության շնորհիվ տնտեսության մեջ ներդրումների դերը կմեծանա ինչպես պետական շինարարության, այնպես էլ բիզնեսի... 21.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-21T19:02+0400
2025-11-21T19:02+0400
2025-11-21T19:15+0400
համաշխարհային բանկ (հբ)
հայաստան
կանխատեսում
պետական պարտք
https://cdn.am.sputniknews.ru/img/1546/92/15469274_0:0:1600:900_1920x0_80_0_0_408de00f8456b74ae2f3843824895d17.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Համաշխարհային բանկը Հայաստանում 2025 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026 թվականին՝ 4,9 % աճ: Այս մասին ասվում է Հայաստանի տնտեսության վիճակի մասին ՀԲ հերթական զեկույցում (Country Economic Update):Կանխատեսումը չի ներառում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի` օգոստոսի 8-ի համաձայնագրերը և դրանց կնքմանը հաջորդած իրադարձությունները (Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան հացահատիկի մատակարարումը):ՀԲ-ի աճի կանխատեսումները մոտ են Հայաստանի կառավարության կանխատեսումներին, որը 2026-2028 թվականների համար կանխատեսում է 5,3 % միջին աճ:Ինչ վերաբերում է առանձին գործոններին, ապա 2024 թվականին, երբ, կապված արտարժույթի փոխարժեքի հետ, Ռուսաստանի կառավարությունը վերացրեց ոսկու արտահանման տուրքերը՝ , Հայաստանի տարածքով վերաարտահանման խթաններն ավելի քիչ են մնացել (հիմնականում տուրքի վճարումից խուսափելու համար)։ Վերլուծելով մյուս ոլորտները՝ 2025–ի տարեսկզբից զբոսաշրջիկների ներհոսքի անկում է գրանցվել, սակայն այն աճել է մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Արդյունքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է շուրջ 1,5 միլիոնի՝ 2024 թվականի նույն ամիսների ընթացքում մի փոքր գերազանցելով1,48 միլիոնի նշագիծը։ Օտարերկրյա զբոսաշրջիկների հիմնական մասը շարունակում է մնալ Ռուսաստանից այցելուների քանակը (41%):Դրամական փոխանցումների ծավալը 2025 թվականի առաջին կիսամյակում մնացել է մոտավորապես 2024 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակին (մոտ 588 մլն դոլար՝ 595 մլն դոլարի դիմաց-խմբ.)։ Ամենաբարձր ցուցանիշը (2 միլիարդ 584 միլիոն դոլար) գրանցվել է 2022 թվականին՝ կարճաժամկետ և միջնաժամկետ բնակության եկած ՌԴ քաղաքացիների զգալի ներհոսքի պատճառով։Հայաստանի ՀՆԱ–ն 2024 թվականին աճել է 5,9 %-ովԻնչ վերաբերում է պետական պարտքին, ապա օգոստոսի վերջի դրությամբ այն կազմել է 2024 թվականի ՀՆԱ-ի 47,7 %-ը (այսինքն՝ ՀՆԱ-ի 50 % նիշից ցածր)։Նշվում է, որ2026-2027 թվականներին կավելանա ներդրումների դերը տնտեսական աճի ապահովման գործում՝ ի հաշիվ ինչպես պետականաշինության, այնպես էլ բիզնեսի տեխնոլոգիական վերազինմանն ուղղված աջակցության միջոցների:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1546/92/15469274_200:0:1400:900_1920x0_80_0_0_473e69434844d5eaa8268be7e941cb5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաշխարհային բանկ (հբ), հայաստան, կանխատեսում, պետական պարտք
համաշխարհային բանկ (հբ), հայաստան, կանխատեսում, պետական պարտք
ՀԲ–ն ՀՀ–ի համար 2025 թ–ի կտրվածքով կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026-ի համար՝ 4,9 % աճ
19:02 21.11.2025 (Թարմացված է: 19:15 21.11.2025) Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին պետական աջակցության շնորհիվ տնտեսության մեջ ներդրումների դերը կմեծանա ինչպես պետական շինարարության, այնպես էլ բիզնեսի տեխնոլոգիական վերազինման համար։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Համաշխարհային բանկը Հայաստանում 2025 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026 թվականին՝ 4,9 % աճ: Այս մասին ասվում է Հայաստանի տնտեսության վիճակի մասին ՀԲ հերթական զեկույցում (Country Economic Update):
Կանխատեսումը չի ներառում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի` օգոստոսի 8-ի համաձայնագրերը և դրանց կնքմանը հաջորդած իրադարձությունները (Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան հացահատիկի մատակարարումը):
ՀԲ-ի աճի կանխատեսումները մոտ են Հայաստանի կառավարության կանխատեսումներին, որը 2026-2028 թվականների համար կանխատեսում է 5,3 % միջին աճ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը մնում են ՏՏ (25,6 %) և շինարարության (18,5 %) ոլորտները: Առևտրի և ծառայությունների ոլորտը (ՏՏ-ն չհաշված) գրանցել է 4,4 % աճ (այն 2022-2023 թվականների համեմատ դանդաղել է), իսկ արդյունաբերությունում նկատվում է 12,1 %-ի չափով անկում։ ՀԲ-ի վերլուծությունն արվել է օգոստոսին՝ կես տարվա տվյալների հիման վրա, սակայն հետագա ամիսներին ընդհանուր պատկերը էապես չի փոխվել։ Գործազրկությունը փոքր-ինչ նվազել է՝ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմելով 13,1 %՝ 2024-ի տարեվերջի13,9 %-ի դիմաց։ ՀԲ-ն նշում է, որ նվազումը կարող էր լինել ֆորմալ պատճառով՝ պետական ստուգումների արդյունքներով ստվերային զբաղվածության կրճատման հաշվին։
Ինչ վերաբերում է առանձին գործոններին, ապա 2024 թվականին, երբ, կապված արտարժույթի փոխարժեքի հետ, Ռուսաստանի կառավարությունը
վերացրեց ոսկու արտահանման տուրքերը՝ , Հայաստանի տարածքով վերաարտահանման խթաններն ավելի քիչ են մնացել (հիմնականում տուրքի վճարումից խուսափելու համար)։ Վերլուծելով մյուս ոլորտները՝ 2025–ի տարեսկզբից զբոսաշրջիկների ներհոսքի անկում է գրանցվել, սակայն այն աճել է մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Արդյունքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է շուրջ 1,5 միլիոնի՝ 2024 թվականի նույն ամիսների ընթացքում մի փոքր գերազանցելով1,48 միլիոնի նշագիծը։ Օտարերկրյա զբոսաշրջիկների հիմնական մասը շարունակում է մնալ Ռուսաստանից այցելուների քանակը (41%):
Դրամական փոխանցումների ծավալը 2025 թվականի առաջին կիսամյակում մնացել է մոտավորապես 2024 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակին (մոտ 588 մլն դոլար՝ 595 մլն դոլարի դիմաց-խմբ.)։ Ամենաբարձր ցուցանիշը (2 միլիարդ 584 միլիոն դոլար) գրանցվել է 2022 թվականին՝ կարճաժամկետ և միջնաժամկետ բնակության եկած ՌԴ քաղաքացիների զգալի ներհոսքի պատճառով։
Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա օգոստոսի վերջի դրությամբ այն կազմել է 2024 թվականի ՀՆԱ-ի 47,7 %-ը (այսինքն՝ ՀՆԱ-ի 50 % նիշից ցածր)։
Նշվում է, որ2026-2027 թվականներին կավելանա ներդրումների դերը տնտեսական աճի ապահովման գործում՝ ի հաշիվ ինչպես պետականաշինության, այնպես էլ բիզնեսի տեխնոլոգիական վերազինմանն ուղղված աջակցության միջոցների: