https://arm.sputniknews.ru/20251121/amn-n-tshnshum-e-em-n-hakaarajarkner-e-patrastum-kievi-ev-mvoskvaji-ardzaganqy-trampi-tsragrin-96091894.html
ԱՄՆ-ն ճնշում է, ԵՄ-ն հակաառաջարկներ է պատրաստում. Կիևի և Մոսկվայի արձագանքը Թրամփի ծրագրին
ԱՄՆ-ն ճնշում է, ԵՄ-ն հակաառաջարկներ է պատրաստում. Կիևի և Մոսկվայի արձագանքը Թրամփի ծրագրին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Axios պարբերականը առաջինն էր հրապարակել, որ խաղաղության ծրագիրը բաղկացած է 28 կետից, որոնք բաժանված են չորս խմբի՝ խաղաղություն, երաշխիքներ... 21.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-21T15:12+0400
2025-11-21T15:12+0400
2025-11-21T15:15+0400
ուկրաինա
ռուսաստան
ամն
եվրամիություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92518004_0:67:1280:787_1920x0_80_0_0_933184dfcedb179d59cae61923425f9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Զելենսկին Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:Նշվում է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի մշակած խաղաղության ծրագիրը ներառում է լրացուցիչ շրջանակային համաձայնագիր, որը հիմնված է հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի սկզբունքների վրա:Զելենսկու դիրքորոշումը դեռ պարզ չէ, բայց ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Գայովիշինն արդեն արձագանքել է խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ դիվանագետը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել խաղաղ նախաձեռնությունների վրա և շարունակում է բաց մնալ ամերիկյան, եվրոպական և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության համար, բայց չի ընդունի տարածքների հետ կապված պայմանները: Կիևը, նրա խոսքով, մտադիր չէ տարածքները ռուսական ճանաչել։Միաժամանակ New York Post թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ն Թրամփի ծրագրի վերաբերյալ դրական արձագանք է ստացել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովից: Ընդ որում, ինքը՝ Ումերովը, հետ է կանգնել դրանից՝ ասելով, որ ԱՄՆ գործուղման ժամանակ իր խնդիրը տեխնիկական է եղել՝ հանդիպումների կազմակերպում և երկխոսության նախապատրաստում։ «Ես ոչ մի գնահատական կամ առավել ևս որևէ կետի համաձայնեցում չեմ տրամադրել։ Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում և չի համապատասխանում ընթացակարգին»,-գրել է նա իր Telegram-ալիքում:ԵՄ-ի արձագանքըԻնչպես գրում է WSJ-ն, Եվրոպան աշխատում է ռազմական գործողությունները դադարեցնելու սեփական հակընդդեմ առաջարկի վրա և ավելի շահավետ ծրագիր է պատրաստում՝ ի պատասխան ԱՄՆ-ի առաջարկների:Politico-ն իր հերթին նշում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան փակ հանդիպման ժամանակ ԵՄ նախարարներին բողոքել է հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագրի պայմաններից։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն իր ծրագրով ցանկանում է, որ «Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի»։Ուկրաինական հակամարտության վերաբերյալ նոր ծրագիրն անհանգստացնում է նաև Գերմանիային․ այն մոբիլիզացնում է գործընկերներին, որպեսզի «հակահարված տա ԱՄՆ-ի ճնշմանը», գրում է Bild-ը:Այս ֆոնին համաշխարհային լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը լուրջ վնաս է հասցրել երկրի իմիջին և խաթարել է վստահությունը Զելենսկու նկատմամբ: Politico պարբերականն Ուկրաինայի առաջնորդին «կաղ բադ» է անվանել։ Ընդգծվում է, որ Կիևի ռեժիմի ղեկավարի՝ պետությունը ընկերների օգնությամբ կառավարելու սովորությունն արդեն արդյունավետ չէ։Մոսկվայի արձագանքըԿիևի կողմից բանակցությունները դադարեցնելուց հետո Կրեմլը հաղորդագրություններ չի ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է, որ Մոսկվային դեռևս չեն հաղորդել Թրամփի խաղաղ ծրագրի շուրջ բանակցություններ վարելու Կիևի համաձայնության մասին:Այս ժամի դրությամբ Մոսկվան այլ մեկնաբանություններ չունի։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր խաղաղ ծրագրի մշակման մասին առաջինը հայտնել էր Axios-ը նոյեմբերի 19-ին: NBC-ի և WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է դրան: ԱՄՆ-ի՝ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը նոյեմբերի 20-ի երեկոյան հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ ուկրաինական կողմի հրապարակած նախագծում փոխվել է կետերից մեկի ձևակերպումը:WSJ-ի զրուցակցի խոսքով՝ այդ կետը Ուկրաինային տրամադրված ամբողջ միջազգային օգնության աուդիտի կոչ էր պարունակում՝ որպես «ենթադրյալ կոռուպցիայի բացահայտման քայլ»: Սակայն հրապարակված տարբերակում այդ կետում ասվում է, որ բոլոր կողմերը «լիակատար համաներում կստանան պատերազմի ժամանակ իրենց գործողությունների համար»։ Ընդ որում, Գոնչարենկոյի ներկայացրած խաղաղության ծրագրի տարբերակը լիովին համընկնում է ավելի ուշ Axios-ի և Financial Times-ի հրապարակած փաստաթղթի տեքստերի հետ։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92518004_72:0:1209:853_1920x0_80_0_0_a539344975aaf80e9185bdc0c1e982ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, ամն, եվրամիություն, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, ամն, եվրամիություն, պատերազմ
ԱՄՆ-ն ճնշում է, ԵՄ-ն հակաառաջարկներ է պատրաստում. Կիևի և Մոսկվայի արձագանքը Թրամփի ծրագրին
15:12 21.11.2025 (Թարմացված է: 15:15 21.11.2025) Ավելի վաղ Axios պարբերականը առաջինն էր հրապարակել, որ խաղաղության ծրագիրը բաղկացած է 28 կետից, որոնք բաժանված են չորս խմբի՝ խաղաղություն, երաշխիքներ Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի մոդելով, անվտանգություն Եվրոպայում և կողմերի ապագա հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Զելենսկին Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Նշվում է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի մշակած խաղաղության ծրագիրը ներառում է լրացուցիչ շրջանակային համաձայնագիր, որը հիմնված է հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի սկզբունքների վրա:
Այս համաձայնագիրը ԱՄՆ-ին և եվրոպացի դաշնակիցներին կպարտավորեցնի Ուկրաինայի վրա ցանկացած հարձակում դիտարկել որպես սպառնալիք ամբողջ անդրատլանտյան հանրությանը: Նշված «անվտանգության երաշխիքը», ինչպես գրում է պարբերականը, կգործի առաջին 10 տարվա ընթացքում և կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ: Որպես փաստաթուղթը ստորագրողներ նշված են Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն:
Զելենսկու դիրքորոշումը դեռ պարզ չէ, բայց ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Գայովիշինն արդեն արձագանքել է խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ դիվանագետը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել խաղաղ նախաձեռնությունների վրա և շարունակում է բաց մնալ ամերիկյան, եվրոպական և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության համար, բայց չի ընդունի տարածքների հետ կապված պայմանները: Կիևը, նրա խոսքով, մտադիր չէ տարածքները ռուսական ճանաչել։
Միաժամանակ New York Post թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ն Թրամփի ծրագրի վերաբերյալ դրական արձագանք է ստացել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովից: Ընդ որում, ինքը՝ Ումերովը, հետ է կանգնել դրանից՝ ասելով, որ ԱՄՆ գործուղման ժամանակ իր խնդիրը տեխնիկական է եղել՝ հանդիպումների կազմակերպում և երկխոսության նախապատրաստում։ «Ես ոչ մի գնահատական կամ առավել ևս որևէ կետի համաձայնեցում չեմ տրամադրել։ Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում և չի համապատասխանում ընթացակարգին»,-գրել է նա իր Telegram-ալիքում:
Ինչպես գրում է WSJ-ն, Եվրոպան աշխատում է ռազմական գործողությունները դադարեցնելու սեփական հակընդդեմ առաջարկի վրա և ավելի շահավետ ծրագիր է պատրաստում՝ ի պատասխան ԱՄՆ-ի առաջարկների:
Politico-ն իր հերթին նշում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան փակ հանդիպման ժամանակ ԵՄ նախարարներին բողոքել է հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագրի պայմաններից։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն իր ծրագրով ցանկանում է, որ «Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի»։
Ուկրաինական հակամարտության վերաբերյալ նոր ծրագիրն անհանգստացնում է նաև Գերմանիային․ այն մոբիլիզացնում է գործընկերներին, որպեսզի «հակահարված տա ԱՄՆ-ի ճնշմանը», գրում է Bild-ը:
The Sun պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիան մանրամասն ծրագրում է հրադադարի դեպքում իր զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հարցը: Պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ արդեն որոշված է, թե որ ստորաբաժանումները կարող են այնտեղ տեղակայվել: Նրա խոսքով՝ տեղում արդեն հետախուզություն է իրականացվել։
Այս ֆոնին համաշխարհային լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը լուրջ վնաս է հասցրել երկրի իմիջին և խաթարել է վստահությունը Զելենսկու նկատմամբ: Politico պարբերականն Ուկրաինայի առաջնորդին «կաղ բադ» է անվանել։ Ընդգծվում է, որ Կիևի ռեժիմի ղեկավարի՝ պետությունը ընկերների օգնությամբ կառավարելու սովորությունն արդեն արդյունավետ չէ։
Կիևի կողմից բանակցությունները դադարեցնելուց հետո Կրեմլը հաղորդագրություններ չի ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է, որ Մոսկվային դեռևս չեն հաղորդել Թրամփի խաղաղ ծրագրի շուրջ բանակցություններ վարելու Կիևի համաձայնության մասին:
Այս ժամի դրությամբ Մոսկվան այլ մեկնաբանություններ չունի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր խաղաղ ծրագրի մշակման մասին առաջինը հայտնել էր Axios-ը նոյեմբերի 19-ին: NBC-ի և WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է դրան: ԱՄՆ-ի՝ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը նոյեմբերի 20-ի երեկոյան հրապարակել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ ուկրաինական կողմի հրապարակած նախագծում փոխվել է կետերից մեկի ձևակերպումը:
WSJ-ի զրուցակցի խոսքով՝ այդ կետը Ուկրաինային տրամադրված ամբողջ միջազգային օգնության աուդիտի կոչ էր պարունակում՝ որպես «ենթադրյալ կոռուպցիայի բացահայտման քայլ»: Սակայն հրապարակված տարբերակում այդ կետում ասվում է, որ բոլոր կողմերը «լիակատար համաներում կստանան պատերազմի ժամանակ իրենց գործողությունների համար»։ Ընդ որում, Գոնչարենկոյի ներկայացրած խաղաղության ծրագրի տարբերակը լիովին համընկնում է ավելի ուշ Axios-ի և Financial Times-ի հրապարակած փաստաթղթի տեքստերի հետ։