https://arm.sputniknews.ru/20251121/adts-n-krasnvodarum-erkatgtsi-vra-ahabekchutjun-e-kankhel-96080759.html
ԱԴԾ-ն Կրասնոդարում երկաթգծի վրա ահաբեկչություն է կանխել
ԱԴԾ-ն Կրասնոդարում երկաթգծի վրա ահաբեկչություն է կանխել
Sputnik Արմենիա
Ձերբակալվածից առգրավվել են կապի միջոցներ, որոնցում հայտնաբերվել է համակարգողի հետ նամակագրությունը։ 21.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-21T12:28+0400
2025-11-21T12:28+0400
2025-11-21T12:30+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
ահաբեկչություն
ձերբակալություն
կրասնոդար
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96079673_0:0:853:480_1920x0_80_0_0_155ec46c71e938104ee13311611b069e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Կրասնոդարում երկաթգծի վրա ահաբեկչություն է կանխվել, որը նախապատրաստում էր Ուկրաինայի մի քաղաքացի` Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ-ն։Պարզվել է,որ Կրասնոդարի երկրամասի տարածքում բնակվող Ուկրաինայի քաղաքացին արգելված սոցիալական ցանցի միջոցով «հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից, որից հանձնարարություն է ստացել ահաբեկչական գործողություն իրականացնել երկաթուղային գծերի պայթեցման միջոցով»։ Նա փորձել է պայթեցումը կազմակերպել ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով` նպատակ ունենալով խափանել հատուկ ռազմական գործողության գոտի զինտեխնիկայի և սպառազինության փոխադրումների ժամանակացույցը:ԴԺՀ–ում խափանվել է բարձրաստիճան ռուս սպայի դեմ մահափորձը. ԱԴԾՖիգուրանտի հակաիրավական գործունեությունը բացահայտել և կանխել են Անվտանգության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի վարչության աշխատակիցները։ Ձերբակալվածից առգրավվել են կապի միջոցներ, որոնցում հայտնաբերվել է նամակագրություն համակարգողի հետ։ Սարքավորված թաքստոցում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը նախատեսվում էր օգտագործել երկաթգծի պայթեցման ժամանակ։Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողություն կատարելու նախապատրաստություն), 222.1-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով (համացանցի օգտագործմամբ պայթուցիկ սարքի ապօրինի ձեռքբերում):Խերսոնում կանայք են ձերբակալվել Կիևին ՌԴ զինվորների մասին տվյալներ փոխանցելու համար. ԱԴԾ
կրասնոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96079673_107:0:747:480_1920x0_80_0_0_2a21a33edc6d7081dae560aac0786634.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, видео, ահաբեկչություն, ձերբակալություն, կրասնոդար, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, видео, ահաբեկչություն, ձերբակալություն, կրասնոդար, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
ԱԴԾ-ն Կրասնոդարում երկաթգծի վրա ահաբեկչություն է կանխել
12:28 21.11.2025 (Թարմացված է: 12:30 21.11.2025) Ձերբակալվածից առգրավվել են կապի միջոցներ, որոնցում հայտնաբերվել է համակարգողի հետ նամակագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Կրասնոդարում երկաթգծի վրա ահաբեկչություն է կանխվել, որը նախապատրաստում էր Ուկրաինայի մի քաղաքացի` Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ-ն։
Պարզվել է,որ Կրասնոդարի երկրամասի տարածքում բնակվող Ուկրաինայի քաղաքացին արգելված սոցիալական ցանցի միջոցով «հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից, որից հանձնարարություն է ստացել ահաբեկչական գործողություն իրականացնել երկաթուղային գծերի պայթեցման միջոցով»։ Նա փորձել է պայթեցումը կազմակերպել ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով` նպատակ ունենալով խափանել հատուկ ռազմական գործողության գոտի զինտեխնիկայի և սպառազինության փոխադրումների ժամանակացույցը:
Ֆիգուրանտի հակաիրավական գործունեությունը բացահայտել և կանխել են Անվտանգության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի վարչության աշխատակիցները։ Ձերբակալվածից առգրավվել են կապի միջոցներ, որոնցում հայտնաբերվել է նամակագրություն համակարգողի հետ։ Սարքավորված թաքստոցում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը նախատեսվում էր օգտագործել երկաթգծի պայթեցման ժամանակ։
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողություն կատարելու նախապատրաստություն), 222.1-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով (համացանցի օգտագործմամբ պայթուցիկ սարքի ապօրինի ձեռքբերում):