https://arm.sputniknews.ru/20251120/uelsi-tangaranic-brvonzedarjan-voskja-zarder-en-gvoghacel-telegraph-96027422.html
Ուելսի թանգարանից բրոնզեդարյան ոսկյա զարդեր են գողացել. Telegraph
Ուելսի թանգարանից բրոնզեդարյան ոսկյա զարդեր են գողացել. Telegraph
Sputnik Արմենիա
Եզակի ցուցանմուշները գողացվել են անմիջապես ցուցափեղկից։ Կորած զարդերի արժեքը չի նշվում։ 20.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-20T10:54+0400
2025-11-20T10:54+0400
2025-11-20T11:19+0400
թանգարան
գողություն
ուելս
մեծ բրիտանիա
ոսկի
զարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96025844_0:120:1280:840_1920x0_80_0_0_53d71f7ad28f72d8d05369df8a557b5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Ազգային թանգարանից բրոնզե դարի ոսկյա զարդեր են գողացել, իրավապահները փնտրում են մեղավորներին: Տեղեկությունը հայտնել է Telegraph-ը՝ հղում անելով Ուելսի ոստիկանությանը։Ինչպես պարզվել է, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Սուրբ Ֆագանի պատմության ազգային թանգարանի գլխավոր շենքի ցուցափեղկից անհետացել են բրոնզե դարի եզակի նմուշներ։«Կորած իրերի թվում են Փոուիսից (Ուելսի շրջան – խմբ.) միջին բրոնզե դարի չորս ոսկյա ապարանջաններ և Գվինեդից վաղ բրոնզե դարից ոսկյա կիսալուսնաձև զարդ, որը կրում էին որպես մանյակ», – ասվում է հաղորդագրության մեջ։Գողացված իրերի թվում են Կարմարթենշիրից միջին բրոնզե դարի հինգ ոսկյա իր և Փոուիսից միջին բրոնզե դարի երեք ոսկյա իր։Հետաքննության շրջանակներում 45-ամյա կին է ձերբակալվել, սակայն նրան գրավի դիմաց ազատ են արձակել։Քարդիֆի թանգարանը Սուրբ Ֆագանի ամրոցի տարածքում գործում է 1948 թվականից։Ավելի վաղ աղմկահարույց կողոպուտ էր տեղի ունեցել Լուվրում։ Հոկտեմբերի 19-ին գողերը ինքնաբարձիչի օգնությամբ ներխուժել էին թանգարանի սրահներից մեկը։ Նրանք կոտրել էին ցուցափեղկերն Ապոլլոնի պատկերասրահում և 9 զարդ գողացել։ Գողոնի արժեքը 88 մլն եվրո է գնահատվում։ Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել է` չի բացառում, որ կողոպուտի պատվիրատուները կարող են օտարերկրացիներ լինել։7000 տարվա պատմություն` մեկ տանիքի տակ. ինչ կարող եք տեսնել Մեծ եգիպտական թանգարանում
ուելս
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96025844_0:0:1280:960_1920x0_80_0_0_39429ad274ccc86ed83731a7d1f76f92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թանգարան, գողություն, ուելս, մեծ բրիտանիա, ոսկի, զարդ
թանգարան, գողություն, ուելս, մեծ բրիտանիա, ոսկի, զարդ
Ուելսի թանգարանից բրոնզեդարյան ոսկյա զարդեր են գողացել. Telegraph
10:54 20.11.2025 (Թարմացված է: 11:19 20.11.2025) Եզակի ցուցանմուշները գողացվել են անմիջապես ցուցափեղկից։ Կորած զարդերի արժեքը չի նշվում։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Ազգային թանգարանից բրոնզե դարի ոսկյա զարդեր են գողացել, իրավապահները փնտրում են մեղավորներին: Տեղեկությունը հայտնել է Telegraph-ը՝ հղում անելով Ուելսի ոստիկանությանը։
Ինչպես պարզվել է, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Սուրբ Ֆագանի պատմության ազգային թանգարանի գլխավոր շենքի ցուցափեղկից անհետացել են բրոնզե դարի եզակի նմուշներ։
«Կորած իրերի թվում են Փոուիսից (Ուելսի շրջան – խմբ.) միջին բրոնզե դարի չորս ոսկյա ապարանջաններ և Գվինեդից վաղ բրոնզե դարից ոսկյա կիսալուսնաձև զարդ, որը կրում էին որպես մանյակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գողացված իրերի թվում են Կարմարթենշիրից միջին բրոնզե դարի հինգ ոսկյա իր և Փոուիսից միջին բրոնզե դարի երեք ոսկյա իր։
Հետաքննության շրջանակներում 45-ամյա կին է ձերբակալվել, սակայն նրան գրավի դիմաց ազատ են արձակել։
Քարդիֆի թանգարանը Սուրբ Ֆագանի ամրոցի տարածքում գործում է 1948 թվականից։
Ավելի վաղ աղմկահարույց կողոպուտ էր տեղի ունեցել Լուվրում։ Հոկտեմբերի 19-ին գողերը ինքնաբարձիչի օգնությամբ ներխուժել էին թանգարանի սրահներից մեկը։ Նրանք կոտրել էին ցուցափեղկերն Ապոլլոնի պատկերասրահում և 9 զարդ գողացել։ Գողոնի արժեքը 88 մլն եվրո է գնահատվում։ Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել է` չի բացառում, որ կողոպուտի պատվիրատուները կարող են օտարերկրացիներ լինել։