https://arm.sputniknews.ru/20251120/pashinjann-amn-petqartughari-teghakalic-teghekutjunner-e-khndrel-gerineri-veraberjal-96033031.html
Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից տեղեկություններ է խնդրել գերիների վերաբերյալ
Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից տեղեկություններ է խնդրել գերիների վերաբերյալ
Sputnik Արմենիա
Տարբեր հարթակներում տեղեկություններ են շրջանառվում, թե Փաշինյանը չի ցանկանում, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա Բաքվից։ 20.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-20T13:00+0400
2025-11-20T13:00+0400
2025-11-20T13:04+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
նիկոլ փաշինյան
ամն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95925045_0:6:1600:906_1920x0_80_0_0_a13c50b80d3e9dee120e0ccde6b9fce0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ խնդրել է տեղեկություններ տալ, թե ինչ է արել Վաշինգտոնը Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ և խնդրել է հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։«Ինչպես գիտեք՝ պետքարտուղարի տեղակալի հետ ես էլ եմ հանդիպել և այդ հանդիպման ժամանակ ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփն այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց Փաշինյանը։Հավելեց՝ լրագրողի հնչեցրած հարցերի մասով այլ մեկնաբանություն պարզապես չկա։Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95925045_152:0:1573:1066_1920x0_80_0_0_9d2d32e36a8b5bee8bff0e82673cec80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան, ամն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան, ամն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից տեղեկություններ է խնդրել գերիների վերաբերյալ
13:00 20.11.2025 (Թարմացված է: 13:04 20.11.2025) Տարբեր հարթակներում տեղեկություններ են շրջանառվում, թե Փաշինյանը չի ցանկանում, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա Բաքվից։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ խնդրել է տեղեկություններ տալ, թե ինչ է արել Վաշինգտոնը Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ և խնդրել է հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Լրագրողը հարց ուղղեց վարչապետին՝ նշելով, թե միջազգային մամուլում տեղեկություններ կան այն մասին, ըստ որոնց՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիքոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ մերժել է ԱՄՆ առաջարկը՝ գերիների վերադարձի հարցով և պնդել, որ Հայաստանն ինքնուրույն կարող է այդ հարցը լուծել։ Լրագրողը խնդրեց նաև մեկնաբանել շրջանառվող լուրերը, թե Փաշինյանը չի ցանկանում, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա Բաքվից։
«Ինչպես գիտեք՝ պետքարտուղարի տեղակալի հետ ես էլ եմ հանդիպել և այդ հանդիպման ժամանակ ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփն այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց՝ լրագրողի հնչեցրած հարցերի մասով այլ մեկնաբանություն պարզապես չկա։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանը,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։