00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն դատարկ խոստումներով փորձում է նեոլիբերալ վերաբերմունք պարտադրել Հայաստանին․ Զախարովա

© SputnikՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2025
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Բաժանորդագրվել
Արևմուտքի, այդ թվում և ԵՄ-ի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին շրջանում թափ է հավաքում։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Եվրոպական Միությունը փորձում է իր ազդեցությունը Հայաստանի վրա ուժեղացնել դրամաշնորհների, քաղաքական ճնշումների և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով: Բրյուսելը Երևանին պարտադրում է նեոլիբերալ վերաբերմունք և ձգտում է հասարակության մեջ ձևավորել ռուսատյաց տրամադրություններ։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Արևմուտքի և ԵՄ-ի ապակառուցողական ազդեցությունը Հարավային Կովկասում։
«Հիմա, ինչպես գիտեք, դիտորդական, բայց իրականում հետախուզական առաքելություն են ծավալել Հայաստանում, հանրապետությունը ներքաշում են իրենց ռազմաքաղաքական ուղեծիր, մի խոսքով՝ ուզում են քանդել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Եվ իհարկե կիրառում են Հարավային Կովկասի երկրներին ԵՄ-ի կողմից առաջարկվող պարադոքսալ բանաձևը», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով` Հայաստանին առաջարկում են անգամ բացահայտ հավասարվել Մոլդովային և Ուկրաինային՝ ` ըստ էության, եվրաինտեգրման երկու հակագովազդ երկրներին։ Ըստ Զախարովայի, արդյունքում Ուկրաինայում ավերված տնտեսություն է և հասարակական-քաղաքական կյանքի, անկախության, ինքնիշխանության կորուստ: Իսկ Մոլդովայում քաղաքացիներին դարձնում են ռումինացիներ, չեղյալ հայտարարում մոլդովերենը։
«Հավասարվել ահա դրան։ Հենց սա է առաջարկվում նաև Հարավկովկասյան պետություններին։ Եվրոպական Միության շարքերում ուզում են տեսնել վասալների, որոնք պատրաստ են տերերին հաճոյանալու համար դավաճանել իրենց ազգային շահերը։ Դավաճանել, հանձնել, հրաժարվել դրանցից՝ ինչպես կուզեք», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Արևմուտքի, այդ թվում և ԵՄ-ի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին շրջանում թափ է հավաքում։
ՌԴ-ն տեղեկատվություն է խնդրել Երևան ռուս լրագրողի մուտքը մերժելու պատճառների մասին. ԱԳՆ
Լրահոս
0