https://arm.sputniknews.ru/20251119/zakharvovan-ukrainajum-kvorupciaji-masin-lurery-hertakan-pajtats-tarakhakujt-e-anvanel-95989275.html
Զախարովան Ուկրաինայում կոռուպցիայի մասին լուրերը «հերթական պայթած թարախակույտ» է անվանել
Զախարովան Ուկրաինայում կոռուպցիայի մասին լուրերը «հերթական պայթած թարախակույտ» է անվանել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ուկրաինացի բլոգերը հայտարարել էր ԵՄ-ի կողմից կոռուպցիայի մասին գործի հետաքննությանը խոչընդոտելու փորձերի մասին։ 19.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-19T11:39+0400
2025-11-19T11:39+0400
2025-11-19T11:39+0400
ուկրաինա
մարիա զախարովա
կոռուպցիա
էներգետիկա
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/08/94390222_0:0:1040:585_1920x0_80_0_0_b86676c9e63f25e4c7604dc1fce7c140.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի մասին վերջին լուրերը` փողեր քաշելու և արևմտյան հովանավորներից ստացած հսկայական գումարների լվացման նրանց մաֆիոզ մեքենայի հերթական պայթած թարախակույտն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Սա Ուկրաինայում ամեն օր տեղի ունեցողի քառորդ կվադրիլիոներորդ մասն է, նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդան հայտնել էր, որ Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան դժգոհ է Կիևի ռեժիմի ներսում կոռուպցիոն բացահայտումներից: Իսկ ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարիյը նշել էր, որ ԵՄ-ն, Կիևում իր դեսպան Մատերնովայի միջոցով, խոչընդոտում է էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ աղմկահարույց գործի քննությանը։Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նոյեմբերի 10-ին հայտնել էր, որ էներգետիկայի ոլորտում լայնածավալ հատուկ գործողություն է իրականացնում և հրապարակել էր գործողության ընթացքում հայտնաբերված արտարժույթի տրցակներով լի պայուսակների լուսանկար:Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություններ է անցկացնում էներգետիկայի նախկին նախարար և ներկայիս արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի մոտ, ինչպես նաև «Էներգոատոմ» ընկերությունում: Աղբյուրին հղում անելով՝ «Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել էր, որ բյուրոյի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նաև Վլադիմիր Զելենսկու մտերիմ և գործընկեր Թիմուր Մինդիչի մոտ, ով, ինչպես պարզվել է, հասցրել է լքել Ուկրաինան։Նոյեմբերի 11-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն մեղադրանք էր առաջադրել էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի մեջ ներգրավված հանցավոր կազմակերպության յոթ անդամների, այդ թվում՝ Մինդիչին: Գործով անցնում է նաև Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովը: Գալուշչենկոն հեռացվել է արդարադատության նախարարի պաշտոնից, Ռադան պետք է հաստատի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև Սվիտլանա Գրինչուկի պաշտոնանկությունը էներգետիկայի նախարարի պաշտոնից: Նոյեմբերի 13-ին Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Մինդիչի և նրա գլխավոր ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանի նկատմամբ:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/08/94390222_220:0:1008:591_1920x0_80_0_0_46d6cc8cc24124a0b95d7a7e4e3d9397.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, մարիա զախարովա, կոռուպցիա, էներգետիկա, եվրամիություն
ուկրաինա, մարիա զախարովա, կոռուպցիա, էներգետիկա, եվրամիություն
Զախարովան Ուկրաինայում կոռուպցիայի մասին լուրերը «հերթական պայթած թարախակույտ» է անվանել
Ավելի վաղ ուկրաինացի բլոգերը հայտարարել էր ԵՄ-ի կողմից կոռուպցիայի մասին գործի հետաքննությանը խոչընդոտելու փորձերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի մասին վերջին լուրերը` փողեր քաշելու և արևմտյան հովանավորներից ստացած հսկայական գումարների լվացման նրանց մաֆիոզ մեքենայի հերթական պայթած թարախակույտն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սա Ուկրաինայում ամեն օր տեղի ունեցողի քառորդ կվադրիլիոներորդ մասն է, նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ցավոք, սա, հավանաբար, վերաբերում է բառացիորեն բոլոր գործող կերպարներին։ Կուզեի հույս ունենալ և հավատալ, որ այնտեղ կան որոշ հենարան ուժեր, որոնք դրան չեն մասնակցում, բայց, անկեղծ ասած, ես այն մարդկանցից եմ, որոնք այժմ այդ դաշտում են, չեմ կարող որևէ մեկի անունը տալ», – եզրափակել է Զախարովան։
Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդան հայտնել էր, որ Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան դժգոհ է Կիևի ռեժիմի ներսում կոռուպցիոն բացահայտումներից: Իսկ ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարիյը նշել էր, որ ԵՄ-ն, Կիևում իր դեսպան Մատերնովայի միջոցով, խոչընդոտում է էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ աղմկահարույց գործի քննությանը։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նոյեմբերի 10-ին հայտնել էր, որ էներգետիկայի ոլորտում լայնածավալ հատուկ գործողություն է իրականացնում և հրապարակել էր գործողության ընթացքում հայտնաբերված արտարժույթի տրցակներով լի պայուսակների լուսանկար:
Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություններ է անցկացնում էներգետիկայի նախկին նախարար և ներկայիս արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի մոտ, ինչպես նաև «Էներգոատոմ» ընկերությունում: Աղբյուրին հղում անելով՝ «Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել էր, որ բյուրոյի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նաև Վլադիմիր Զելենսկու մտերիմ և գործընկեր Թիմուր Մինդիչի մոտ, ով, ինչպես պարզվել է, հասցրել է լքել Ուկրաինան։
Ավելի ուշ բյուրոն էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի մասին գործով աուդիոձայնագրությունների հատվածներ է հրապարակել, որոնցում կան այնպիսի անձինք, որոնց անվանվում են «Տենոր», «Ռոքեթ» և «Կարլսոն»: Ժելեզնյակի խոսքով՝ «Կարլսոնը» Մինդիչն է, «Տենորը»՝ «Էներգոատոմի» ներկայացուցիչ Դմիտրի Բասովը, իսկ «Ռոքեթը»՝ էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյի խորհրդական Իգոր Միրոնյուկը։
Նոյեմբերի 11-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն մեղադրանք էր առաջադրել էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի մեջ ներգրավված հանցավոր կազմակերպության յոթ անդամների, այդ թվում՝ Մինդիչին: Գործով անցնում է նաև Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովը: Գալուշչենկոն հեռացվել է արդարադատության նախարարի պաշտոնից, Ռադան պետք է հաստատի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև Սվիտլանա Գրինչուկի պաշտոնանկությունը էներգետիկայի նախարարի պաշտոնից: Նոյեմբերի 13-ին Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Մինդիչի և նրա գլխավոր ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանի նկատմամբ: