00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիգի պաշարները Սևանա լճում ավելացել են. ձկնատեսակի համար դրույքաչափը 3 անգամ կբարձրանա

Սիգ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2025
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 20–ից Սևանա լճում սիգի արդյունագործական որսը կդադարի` պայմանավորված ձվադրման ժամանակահատվածի հետ։ Արգելքի ժամանակահատվածը կտևի մինչև մյուս տարվա փետրվարի սկիզբ։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում 1 կգ սիգի համար դրույքաչափը 65 դրամից կդառնա 200 դրամ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը` ներկայացնելով 2025 թ. ապրիլինի օրենսդրական փոփոխությունները, որոնցով վերանայվել են կենսապաշարների բնօգտագործման վճարները։
«Կենսապաշարների բնօգտագործման վճարների վերանայման նպատակն այն է, որ մեր ձկնատեսակների ռեսուրսներն արժևորվեն»,– ընդգծեց նա։
Ավետիսյանը հիշեցրեց, որ դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել էին 2006 թվականին։ Նա տեղեկացրեց, որ բոլոր ձկնատեսակների համար դրույքաչափերը մոտ երկու անգամ ավելացել են, բացառություն է կազմում սիգը, որի դեպքում դրույքաչափը 3 անգամ է ավելացել։
Բացի այդ, փոփոխություններ են կատարվել վճարումների կարգի մեջ. եթե հիմա պետք է վճարվի փաստացի օգտագործման համար, ապա 2026 թ. հունվարի 1–ից պետք է վճարները կատարվեն տրամադրված չափաքանակների համար։
«Եթե անձը դիմում ու ստանում է արդյունագործական ձկնորսության համապատասխան իրավունքը, փաստացի կարող է ավելի քիչ չափաքանակ օգտագործել։ Այսինքն, այնպիսի մեխանիզմ է դրվել, որպեսզի յուրաքանչյուրը սպառի այնքան, որքան իրեն անհրաժեշտ է։ Սա արդարացի կլինի»,– ասաց նա։
Ավետիսյանը նշեց, որ այսօր, մասնավորապես, սիգի շուկայական վաճառքի գինը 1000–1500 դրամ է։
«Սիգը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում։ Ես չեմ կարծում, որ դրույքաչափի բարձրացումը կարող է բերել սիգի գնի աճին»,– վստահեցրեց նախարարության ներկայացուցիչը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանն իր հերթին ավելացրեց, որ նոյեմբերի 20–ից Սևանա լճում սիգի արդյունագործական որսը դադարում է` պայմանավորված ձվադրման ժամանակահատվածի հետ։ Արգելքի ժամանակահատվածը կտևի մինչև մյուս տարվա փետրվարի սկիզբ։
«Արդյունագործական ձկնորսությամբ իրավունք ունեն զբաղվելու միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը»,– տեղեկացրեց նա։
Բալոյանը ներկայացրեց նաև հունիս–օգոստոսին Սևանա լճում ԳԱԱ կատարած ուսումնասիրությունները, ըստ որոնց` նկատվել է սիգի պաշարների աճի դրական դինամիկա։ Այս պահին լճում առկա է 1 550 տոննա արդյունագործական տեսակի ձկնային պաշար։
Լրահոս
0