https://arm.sputniknews.ru/20251119/rdn-hakazdum-e-ir-taratsqy-arevmtjan-zenqvov-gndakvotselu-kievi-pvordzerin--peskvov-95999091.html
ՌԴ–ն հակազդում է իր տարածքը արևմտյան զենքով գնդակոծելու Կիևի փորձերին. Պեսկով
ՌԴ–ն հակազդում է իր տարածքը արևմտյան զենքով գնդակոծելու Կիևի փորձերին. Պեսկով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 18-ին հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին` կիրառելով ամերիկյան արտադրության ATACMS չորս... 19.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-19T14:47+0400
2025-11-19T14:47+0400
2025-11-19T14:48+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
դմիտրի պեսկով
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_c844e1232e63efa29f5908ca67b3bf4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հակազդում են իր տարածքին արևմտյան զենքով հարվածելու Կիևի փորձերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 18-ին հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին՝ օգտագործելով ամերիկյան արտադրության ATACMS չորս հրթիռներ։ ՌԴ ՀՕՊ–ի կողմից խոցված ATACMS հրթիռների բեկորները ընկել են Վորոնեժի գերոնտոլոգիական կենտրոնի և մանկատան, ինչպես նաև մասնավոր տան վրա։Նա հավելել է, որ ամերիկյան բոլոր հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։Խոսելով Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ–ն Ալյասկայում քննարկել են խաղաղ կարգավորման հարցը, և որ այդ ժամանակից ի վեր այս հարցի շուրջ որևէ զարգացում չի եղել։Ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր մշակելու համար։«Քննարկումներ են եղել Անքորիջում, և Անքորիջում քննարկվածից հետո որևէ զարգացում չի եղել», – ասել է Պեսկովը։Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկայում՝ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում: Բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ և ընթացել են մի քանի ձևաչափով. սկզբում առանձնազրույց է եղել ԱՄՆ նախագահի լիմուզինում՝ հանդիպման վայր հասնելու ճանապարհին, այնուհետև նեղ կազմով՝ օգնականների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_75fc167155237f75d472780e41bd0b73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, ամն
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, ամն
ՌԴ–ն հակազդում է իր տարածքը արևմտյան զենքով գնդակոծելու Կիևի փորձերին. Պեսկով
14:47 19.11.2025 (Թարմացված է: 14:48 19.11.2025) Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 18-ին հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին` կիրառելով ամերիկյան արտադրության ATACMS չորս հրթիռներ։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հակազդում են իր տարածքին արևմտյան զենքով հարվածելու Կիևի փորձերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 18-ին հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին՝ օգտագործելով ամերիկյան արտադրության ATACMS չորս հրթիռներ։ ՌԴ ՀՕՊ–ի կողմից խոցված ATACMS հրթիռների բեկորները ընկել են Վորոնեժի գերոնտոլոգիական կենտրոնի և մանկատան, ինչպես նաև մասնավոր տան վրա։
«Այժմ շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը։ Մեր զինված ուժերը հակազդում են Կիևի ռեժիմի՝ բարձր ճշգրտության արևմտյան զենքերով, այս դեպքում՝ ամերիկյան զենքով, հարվածներ հասցնելու փորձերին», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ամերիկյան բոլոր հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Խոսելով Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ–ն Ալյասկայում քննարկել են խաղաղ կարգավորման հարցը, և որ այդ ժամանակից ի վեր այս հարցի շուրջ որևէ զարգացում չի եղել։
Ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր մշակելու համար։
«Քննարկումներ են եղել Անքորիջում, և Անքորիջում քննարկվածից հետո որևէ զարգացում չի եղել», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի գագաթնաժողովը տեղի է ունեցել
օգոստոսի 15-ին Ալյասկայում՝ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում: Բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ և ընթացել են մի քանի ձևաչափով. սկզբում առանձնազրույց է եղել ԱՄՆ նախագահի լիմուզինում՝ հանդիպման վայր հասնելու ճանապարհին, այնուհետև նեղ կազմով՝ օգնականների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: