00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները «մասամբ» վերադարձել են Իրան

© Sputnik / Алексей НикольскийՌաֆայել Գրոսի
Ռաֆայել Գրոսի - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2025
Բաժանորդագրվել
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել Իրանին ապահովել գործակալության հասանելիությունը վնասված օբյեկտներին, հատկապես ցածր և բարձր մակարդակի հարստացվածություն ունեցող ուրանի պաշարներին, որոնց կարգավիճակը հրատապ պարզաբանում է պահանջում:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները վերսկսել են ստուգումներն իրանական մի շարք միջուկային օբյեկտներում, սակայն տեսչական ռեժիմի ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է Թեհրանի հետ հետագա աշխատանք: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները վերադարձել են ԻԻՀ, ստուգումներ և նախագծային տեղեկատվության ստուգումներ անցկացրել բազմաթիվ օբյեկտներում, որոնք չեն տուժել հունիսյան ռազմական հարձակումների հետևանքով։ Սակայն լիարժեք տեսչական ռեժիմի վերականգնման համար պահանջվում է ավելի ակտիվ փոխգործակցություն, այդ թվում՝ հասանելիություն տուժած օբյեկտներին, որպեսզի Իրանը կատարի Միջուկային սպառազինության չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- ասել է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում իր բացման ելույթում։
Նա հավելել է, որ պարբերաբար շփվում է Թեհրանի հետ։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել Իրանին ապահովել գործակալության հասանելիությունը վնասված օբյեկտներին, հատկապես ցածր և բարձր մակարդակի հարստացվածություն ունեցող ուրանի պաշարներին, որոնց կարգավիճակը հրատապ պարզաբանում է պահանջում:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Օդուժը և դիվերսիոն խմբերը թիրախավորել են Իրանի ատոմային օբյեկտները, ավիաբազաները, ռազմական հրամանատարությանը, ականավոր միջուկային ֆիզիկոսներին:
Իրանը հերքել է մեղադրանքները և միաժամանակ Իսրայելին պատասխանել իր հարձակումներով։ Կողմերը միմյանց տարածքներին 12 օրվա ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել, որոնց միացել է նաև ԱՄՆ-ը՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարձակում իրականացնելով Իրանի միջուկային օբյեկտների վրա: Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում ամերիկյան Էլ Ուդեյդ ռազմակայանին՝ հայտարարելով, որ մտադիր չէ հետագա էսկալացիայի գնալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից հետո հույս է հայտնել, որ Կատարում ամերիկյան ռազմակայանին հարվածելով՝ Իրանը «հանգստացել է», և Մերձավոր Արևելքում արդեն հնարավոր է խաղաղության և համաձայնության հասնել:
Լրահոս
0