https://arm.sputniknews.ru/20251119/hvory-danakaharats-u-tnajin-kalanqum-gtnvvogh-anchapahas-tghan-krtutjunn-arcanc-e-stanum-96001642.html
Հորը դանակահարած ու տնային կալանքում գտնվող անչափահաս տղան կրթությունն առցանց է ստանում
Հորը դանակահարած ու տնային կալանքում գտնվող անչափահաս տղան կրթությունն առցանց է ստանում
Sputnik Արմենիա
Նա հորից առանձնացված է` գտնվում է Երևանում։ 19.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-19T15:49+0400
2025-11-19T15:49+0400
2025-11-19T19:25+0400
դանակահարություն
անչափահաս
վանաձոր
հայր
մայր
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96001765_0:84:1600:984_1920x0_80_0_0_18b6d6804d57472bef2cdafd218a57d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Վանաձորում հորը դանակահարած տղան 16 տարեկան է։ Sputnik Արմենիան տեղեկացավ, որ հայրը թեթև վնասվածք է ստացել` առողջության կարճատև քայքայումով։Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերին որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տղայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։Sputnik Արմենիան արդեն հայտնել էր, որ թեև խափանման միջոցը տնային կալանքն է, սակայն անչափահասը հորից առանձնացված է։ Նրա փաստաբան Հայկ Յաղուբյանից հետաքրքվեցինք, թե տնային կանալքի պարագայում ինչպե՞ս է իրացվում անչափահասի կրթության իրավունքը։Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության` անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ վերջինիս արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96001765_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4db6dd0ac500195a77b9c3a89dcbf8c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, անչափահաս, վանաձոր, հայր, մայր, կրթություն
դանակահարություն, անչափահաս, վանաձոր, հայր, մայր, կրթություն
Հորը դանակահարած ու տնային կալանքում գտնվող անչափահաս տղան կրթությունն առցանց է ստանում
15:49 19.11.2025 (Թարմացված է: 19:25 19.11.2025) Նա հորից առանձնացված է` գտնվում է Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Վանաձորում հորը դանակահարած տղան 16 տարեկան է։
Sputnik Արմենիան տեղեկացավ, որ հայրը թեթև վնասվածք է ստացել` առողջության կարճատև քայքայումով։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերին որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տղայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
Sputnik Արմենիան արդեն հայտնել էր, որ թեև խափանման միջոցը տնային կալանքն է, սակայն անչափահասը հորից առանձնացված է։ Նրա փաստաբան Հայկ Յաղուբյանից հետաքրքվեցինք, թե տնային կանալքի պարագայում ինչպե՞ս է իրացվում անչափահասի կրթության իրավունքը։
«Տղան գտնվում է Երևանում` վարձակալած բնակարանում, որը այս դեպքով չէ, որ վարձակալել են, իսկ հայրն իր տանն է։ Կրթության հարցը դատարանը քննարկել է, և նա հանրակրթական ծրագրով օնյալն ստանում է կրթությունը»,– պարզաբանեց փաստաբան Հայկ Յաղուբյանը։
Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության` անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ վերջինիս արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով։