00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Սիրիան կակտիվացնեն քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը. ԱԳՆ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2025
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ՀՀ աջակցությունը հումանիտար ականազերծման աշխատանքներում։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերություններն ամուր հիմքեր են ստեղծել փոխգործակցության զարգացման համար։ Այս մասին ընդգծել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սիրիայի ԱԳ նախարար Ասադ ալ Շայբանին հեռախոսազրույցի ժամանակ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են Հայաստանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման համատեքստում ընդգծվել են տնտեսական, ներդրումների խթանման ոլորտները, ինչպես նաև հումանիտար ծրագրերը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ՀՀ աջակցությունը հումանիտար ականազերծման աշխատանքներում։
Երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։
Հիշեցնենք` հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Դամասկոսում Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ Շայբանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է աջակցել հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտում։ Մարտին հայտնի դարձավ, որ Հայաստանը մարդասիրական բեռ է ուղարկում Սիրիա՝ պատերազմի և ճգնաժամի հետևանքները մեղմելու համար։
Լրահոս
0