https://arm.sputniknews.ru/20251118/valvodja-grigvorjani-spanutjunic-hetvo-merdzavanum-khuliganutjan-depqvov-kalanavvorvats-ka-95947022.html
Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում խուլիգանության դեպքով կալանավորված կա
Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում խուլիգանության դեպքով կալանավորված կա
Sputnik Արմենիա
ՔԿ-ն հայտնում է, որ 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T10:20+0400
2025-11-18T10:20+0400
2025-11-18T10:41+0400
մհեր ախտոյան
մերձավան
սպանություն
վալոդյա գրիգորյան
համայնքի ղեկավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93811735_0:84:1600:984_1920x0_80_0_0_87901b3402e0abf5cea02d8b0687a699.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Վարույթը վերաբերում է հոկտեմբերի 5-ին Մերձավանում տեղի ունեցած դեպքերին, երբ մի խումբ անձինք Այգեգործների փողոցում ավտոմեքենաներով արգելափակել են մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը։Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը): Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:Մեր տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում ստեղծված լարվածությանը։ Հոկտեմբերի 7-ին գրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից օրեր անց, երբ նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում է սկսվել։ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնություն գործադրելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։Շաբաթներ շարունակ իրավապահները Մերձավանում ուժեղացված հսկողություն էին իրականացնում, անգամ ոստիկանության զորքերն էին գիշերում գյուղում՝ փորձելով կանխել ծեծկռտուքներն ու բախումները։Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
մերձավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93811735_89:0:1512:1067_1920x0_80_0_0_89112d415bcfc7e00c40ef48bccfb41c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր ախտոյան, մերձավան, սպանություն, վալոդյա գրիգորյան, համայնքի ղեկավար
մհեր ախտոյան, մերձավան, սպանություն, վալոդյա գրիգորյան, համայնքի ղեկավար
Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում խուլիգանության դեպքով կալանավորված կա
10:20 18.11.2025 (Թարմացված է: 10:41 18.11.2025) ՔԿ-ն հայտնում է, որ 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Վարույթը վերաբերում է հոկտեմբերի 5-ին Մերձավանում տեղի ունեցած դեպքերին, երբ մի խումբ անձինք Այգեգործների փողոցում ավտոմեքենաներով արգելափակել են մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը։
«Իջնելով ավտոմեքենաներից՝ մի խումբ անձինք խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, առանց որևէ պատճառի, սկսել են վիճաբանել մյուս կողմի հետ՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց: Խմբի անդամները հայհոյանքներ հնչեցնելով՝ հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, ինչպես նաև քարեր են նետել մյուսների ուղղությամբ»,- հայտնում է ՔԿ-ն։
Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը): Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Մեր տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում ստեղծված լարվածությանը։ Հոկտեմբերի 7-ին
գրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից օրեր անց, երբ նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում է սկսվել։ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնություն գործադրելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։
Շաբաթներ շարունակ իրավապահները Մերձավանում ուժեղացված հսկողություն էին իրականացնում, անգամ ոստիկանության զորքերն էին գիշերում գյուղում՝ փորձելով կանխել ծեծկռտուքներն ու բախումները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։