00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղարշապատում արձանագրված խախտումները կտրամադրենք ԿԸՀ-ին և դատախազությանը․ Չալաբյան

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2025
Բաժանորդագրվել
Ըստ դիտորդական առաքելության՝ Խոյ բնակավայրում ընտրատեղամասերի մոտ կուտակված անձինք քվեարկողներին ուղղորդել են հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրելու։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումները «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը տրամադրելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, մի մասը՝ նաև ՀՀ դատախազությանը։ Այս մասին Վաղարշապատի ընտրությունների իրավախախտումների ամփոփիչ զեկույցը ներկայացնելիս ասաց «ՀայաՔվե» դիտորդական առաքելության անդամ Ավետիք Չալաբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվեն» Վաղարշապատ խոշորացված համայնքում իրականացրած դիտորդական առաքելության ընթացքում մի շարք խախտումներ է արձանագրել՝ ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ, ընտրատեղամասերին մոտիկ փակցված պաստառներ, բաց քվեարկություն, տարբեր անձանց կողմից ուղղորդումներ և այլն։
«Մենք ընտրությունների օրը 70 տեսանյութ ենք հրապարակել, դրանից ավելին էլ ունենք։ Այդ ամենն էլ կհրապարակենք, հղումները կտրամադրենք ԿԸՀ-ին, որոշ դեպքերում՝ նաև դատախազությանը։ Դեպքեր կան, որոնք ուղիղ պատասխանատվություն են ենթադրում, քանի որ պետք է համապատասխան իրավական գնահատական ստանան»,- նշեց Չալաբյանը։
Ինչ վերաբերում է ընտրակաշառք տալուն, նա շեշտեց՝ նման դեպքեր չեն արձանագրել։
Չալաբյանը նաև շեշտեց, որ Խոյ բնակավայրում՝ դատելով ընտրությունների պատկերից, ընտրատեղամասերի մոտ կուտակված անձինք քվեարկողներին ուղղորդել են հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրելու։
«Խախտումների մակարդակն իսկապես անթույլատրելի էր։ Մասնավորապես Խոյ համայնքում են շատ կուտակումներ արձանագրվել։ Որպես կանոն, նույն արտաքինով մարդիկ էին լինում՝ սպորտային համազգեստով կամ սև բաճկոններով։ Մոտենում էինք՝ հարցնում, թե ինչու են կուտակված տվյալ հատվածում, ասում էին՝ իրենց գյուղն է, միշտ էդտեղ են հավաքվում։ Մեր օրենսգրքով նշված է, որ տեղամասից 50 մ հեռավորությունից ավելի պետք է լինի, որ մարդիկ կանգնեն։ Խոյում այնպես էր դասավորված, որ նույնիսկ 70 մ հեռավորության վրա փակվում էր տվյալ տեղամասի հիմնական ճանապարհը»,- նշեց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ «Ընտրական օրենսգրքով» այդ հավաքված անձինք նույնիսկ վարչական պատասխանատվության չեն ենթարկվում։ Լավագույն դեպքում, միայն ոստիկանությունն է եկել և հորդորել չկուտակվել այս կամ այն ընտրատեղամասի մոտ։
«ՀայաՔվեն» ընդհանուր առմամբ 123 դիտորդ է ունեցել, որոնք տեղակայված են եղել 47 ընտրատեղամասում։
Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմն ապահովեցին 3–ը միայն։ Ըստ այդմ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը` 12 մանդատ, «Մայր Հայաստանը»` 2 մանդատ։
Լրահոս
0