00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են խափանվել բազմաթիվ կայքեր. հայ մասնագետը նշել է պատճառները

© Photo : Unsplash / John SchnobrichՆոթբուք
Նոթբուք - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2025
Բաժանորդագրվել
Գրիգոր Սաղյանի խոսքով` պետական գերատեսչությունների կայքերն էլ ավելի պաշտպանված են ու գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ուղիղ վերահսկողության տակ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Նման խնդիրներ պարբերաբար են ծագում համակարգում, բայց կարճ ժամանակ անց բոլոր խափանումները կարգավորվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` խոսելով այսօր հայկական և արտերկրի լրատվական և մի շարք այլ կայքեր գրանցված խափանումներից։
Նշենք` հայկական և արտերկրի լրատվական և մի շարք այլ կայքեր այսօր խափանումներ են ունեցել, օգտատերերը չեն կարողացել մուտք գործել շատ կայքեր։ Պատճառը Cloudflare–ում (ամերիկյան ընկերություն է, որը տրամադրում է CDN ծառայություններ, պաշտպանություն DDoS հարձակումներից, ռեսուրսների անվտանգ հասանելիություն և DNS ծառայություններ–խմբ.) ծագած խնդիրներն են եղել։
Սաղյանը վստահ է` Cloudflare–ի նման համաշխարհային կազմակերպությունն այս խնդիրը կլուծի, միայն հարկավոր է համբերատար սպասել, մինչև ամեն ինչ կվերականգնվի։
«Եթե տեղային միջամտությամբ փորձենք խնդիրը լուծել, որպեսզի կայքերը սկսեն աշխատել, այդ դեպքում կայքերը պետք է դուրս գան Cloudflare համակարգից, իսկ դա մեծ ռիսկի տակ կարող է դնել նրանց. հարձակման դեպքում նրանք խոցելի ու անպաշտպան կլինեն, մասնավորապես, DDoS հարձակումների դեպքում»,– ընդգծեց նա։
Սաղյանը չի կարծում, թե թիրախավորված հարձակում է եղել Cloudflare–ի վրա, նա այն համոզմանն է, որ նման խնդիրներ պարբերաբար են ծագում համակարգում. կարճ ժամանակ անց բոլոր խափանումները կարգավորվում են։
Ինչ վերաբերում է պետական գերատեսչությունների կայքերին, ապա ըստ նրա` դրանք էլ ավելի պաշտպանված են ու գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ուղիղ վերահսկողության տակ։
«Միակ խորհուրդս է բոլոր կայքերին` համբերատար սպասել, ուրիշ ոչ մի բան չեն կարող անել տվյալ դեպքում»,– եզրափակեց Սաղյանը։
Նրա խոսքով` ավելի լավ է կարճ ժամանակ ունենալ անհարմարություն, քան թե դուրս գալ Cloudflare–ից ու դառնալ խոցելի DDoS հարձակումների նկատմամբ:
Նշենք, որ DDoS հարձակումների դեպքում միանգամից մեկ միլիոնից ավելի հարցում է ավտոմատ ուղարկվում հիմնականում վարակված սարքերից տվյալ կայքի վրա։ Նման հարձակման դեպքում կայքը չի հասցնում արձագանքել, արդյունքում գերծանրաբեռնվում է ու կորցնում տեսանելիությունը։
Լրահոս
0