00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կդիմի Ռուսաստանին` արտահանձնելու Գևորգ Կոստանյանին և Վահագն Հարությունյանին

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Կոստանյան
Գևորգ Կոստանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2025
Բաժանորդագրվել
Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է դիմել Ռուսաստանին` արտահանձնելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և «Մարտի 1–ի» գործի հետ կապված քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Այս մասին այսօր «Մարտի 1-ի» թեմայով Ազգային ժողովում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով` Վահագն Հարությունյանն ու Գևորգ Կոստանյանը մեղադրվում են 2008 թ. մարտի 1–ից հետո` հետագայում, պաշտոնեական դիրքի չարաշահման, ապացույցների կեղծման և գործի քննությունը խեղաթյուրելու դրվագներով։
«Մեր ունեցած տվյալներով` նրանք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, սակայն այս պահին չունենք ռուսական կողմի համաձայնությունը` այս անձանց արտահանձնելու։ ՀՀ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ` խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,– ԱԺ–ում հայտարարեց Վարդապետյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հիմքով է ՌԴ-ն մերժում արտահանձնել իրենց երկրում գտնվող և մի շարք գործերով անցնող անձանց, գլխավոր դատախազը նշեց՝ մի շարք անձանց մասով՝ քաղաքացիության հիմքով։
«Ինչպես մենք, այնպես էլ այլ երկրներն իրենց քաղաքացիներին չեն արտահանձնում։ Ոչ միայն «Մարտի 1»-ի գործով, մի շարք այլ կոռուպցիոն գործերով էլ ունենք նախկին պաշտոնյաներ, որոնք հետագայում պարզվել է՝ ՌԴ քաղաքացի են։ Բնականաբար, ՌԴ-ն իր քաղաքացիներին չի հանձնում»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ այստեղ որպես իրավական հակակշիռ 2022թ․ուժի մեջ մտած «Քրեական դատավարության օրենսգրքով» նախատեսվել է հեռակա դատավարությունը։
Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները չի սրում. ՀՀ փոխարտգործնախարար
Այլ գործերով հետախուզման մեջ գտնվող մի շարք մեղադրյալների վերաբերյալ կան հեռակա դատավարություններ։
Հիշեցնենք, որ դեռ 2021 թ. Ինտերպոլը մերժել էր հետախուզում հայտարարել Գևորգ Կոստանյանի նկատմամբ` «Մարտի 1»-ի գործով նրան առաջադրված մեղադրանքը քաղաքական համարելով։ Ինտերպոլն այդ մասին դեռ 2020-ի ապրիլի 10-ին է գրություն ուղարկել ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Բացի այդ, Ինտերպոլն այլ երկրներում եղած իր ստորաբաժանումներին գրություն էր ուղարկել` ասելով, որ բազայից հեռացնեն Կոստանյանի վերաբերյալ նյութերը, այսինքն` նա ազատ տեղաշարժի իրավունք ունի։
Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները չի սրում. ՀՀ փոխարտգործնախարար
Լրահոս
0