https://arm.sputniknews.ru/20251118/hajastani-ev-adrbejani-khvorhrdaranakan-patvirakutjunneri-handipum-e-eghel-inch-en-qnnarkel-95958145.html
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում է եղել. ինչ են քննարկել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում է եղել. ինչ են քննարկել
Sputnik Արմենիա
Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման... 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T14:29+0400
2025-11-18T14:29+0400
2025-11-18T14:35+0400
հայաստան
ադրբեջան
ստամբուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95958568_0:78:1500:922_1920x0_80_0_0_397d66d7faf883881980c1adbb4f2de9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Ստամբուլում այսօր կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպումը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում է եղել։«Հանդիպման ընթացքում կողմերըկարծիքներ են փոխանակել Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Հանդիպման մասնակիցները կարևորել են միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության ստեղծումը:Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հոկտեմբերի 21–ին հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ և քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։
ադրբեջան
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95958568_84:0:1416:999_1920x0_80_0_0_c2fe9ab7ebb06b2836a97c7e50149cab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ստամբուլ
հայաստան, ադրբեջան, ստամբուլ
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում է եղել. ինչ են քննարկել
14:29 18.11.2025 (Թարմացված է: 14:35 18.11.2025) Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Ստամբուլում այսօր կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև: Ինչպես
հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպումը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում է եղել։
«Հանդիպման ընթացքում կողմերըկարծիքներ են փոխանակել Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Հանդիպման մասնակիցները կարևորել են միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության ստեղծումը:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հոկտեմբերի 21–ին հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ և քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։