https://arm.sputniknews.ru/20251118/grigvorjany-em-nerkajacucchi-het-qnnarkel-e-sahmanazatman-gvortsyntaci-sharunakakanutjuny-95961166.html
Գրիգորյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը
Գրիգորյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։ 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T15:15+0400
2025-11-18T15:15+0400
2025-11-18T15:18+0400
մհեր գրիգորյան
մագդալենա գրոնո
եվրամիություն
հայաստան
սահմանազատում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95960372_0:37:700:431_1920x0_80_0_0_7c207b65d1a9d57966a066feb7fe9817.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Սահմանազատման գործընթացի շարունակականությունը կարևոր է։ Այդ մասին նշվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի` Երևանում կայացած հանդիպմանը։Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թ. օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։Ադրբեջանի հետ սահմանազատումը կշարունակվի Սյունիքո՞ւմ. ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95960372_39:0:662:467_1920x0_80_0_0_7774ed3cac4be896b473703d6bbbd266.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, մագդալենա գրոնո, եվրամիություն, հայաստան, սահմանազատում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
մհեր գրիգորյան, մագդալենա գրոնո, եվրամիություն, հայաստան, սահմանազատում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Գրիգորյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը
15:15 18.11.2025 (Թարմացված է: 15:18 18.11.2025) Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Սահմանազատման գործընթացի շարունակականությունը կարևոր է։ Այդ մասին
նշվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի` Երևանում կայացած հանդիպմանը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թ. օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։