https://arm.sputniknews.ru/20251118/erevani-ertevekutjan-kazmakerpman-hamar-nvor-himnark-ksteghtsvi-inch-gvortsarujtner-e-unenalu-95953883.html
Երևանի երթևեկության կազմակերպման համար նոր հիմնարկ կստեղծվի․ ինչ գործառույթներ է ունենալու
Երևանի երթևեկության կազմակերպման համար նոր հիմնարկ կստեղծվի․ ինչ գործառույթներ է ունենալու
Sputnik Արմենիա
Երթևեկության կազմակերպումը պատշաճ իրականացնելու համար ստեղծվող այս հիմնարկը մի շարք գործառույթներ է ունենալու՝ այդ թվում քաղաքային տրանսպորտի երթևեկության... 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T13:36+0400
2025-11-18T13:36+0400
2025-11-18T15:11+0400
նիստ
երևանի ավագանի
խցանում
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/73/15687394_0:156:1500:1000_1920x0_80_0_0_e2c8683d5d8e6ca1738a738cba38da58.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Երևանում կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ՝ երթևեկության ոլորտում ավելի ճկուն քաղաքականություն վարելու համար։ 37 կողմ, 2 դեմ և 15 ձեռնպահ ձայներով նման որոշում կայացվեց Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։Նրա խոսքով՝ այս նպատակով անհրաժեշտ է ստեղծել առանձին մասնագիտացված կառույց, որը կստանձնի երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման գործառույթները։Երևանի քաղաքապետարանը հավելված կստեղծի ազատ կայանատեղեր գտնելու համարՀամայնքային այս հիմնարկի հիմնական ուղղություններն են լինելու քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորումը, երթևեկության հոսքերի ուսուﬓասիրությունը, վերլուծությունը և մոնիտորինգը, երթևեկության լուսացուցային կառավարման համակարգերի, ճանապարհային նշանների և գծանշուﬓերի ﬕասնական քաղաքականության մշակումը։ Հիմնարկի գործառույթներից է լինելու նաև երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացումն ու հասարակական իրազեկումը, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգման ապահովումը, ժամանակակից թվային լուծուﬓերի ներդրումն ու սպասարկումը։Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ երթևեկության հարցով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունը և ոչ միայն։Նա հետաքրքրվեց նաև, արդյոք տրանսպորտի խնդրի լուծման և տվյալ հիմնարկը ստեղծելու համար ծախս ավելանո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպես նաև քանի՞ հաստիք է կրճատվելու։Փոխքաղաքապետն ընդգծեց՝ խոսքն ինչ-որ գործառույթ արտապատվիրակելու մասին չէ։«Կա խնդիր, որը նոր գործիքակազմով պետք է լուծվի։ Դրանք տեխնոլոգիական լուծումներն են։ Տրանսպորտի վարչությունն էլ ինչպես քաղաքականություն մշակող և իմպլեմենտացնող մարմին կա, այդպես էլ կմնա։ Այլ երկրներում էլ յուրաքանչյուր խնդրի համար առանձին մարդ է զբաղվում, իսկ մեզ մոտ հաճախ մեկ անձը մի քանի գործառույթ է կատարում»,- ասաց Գրիգորյանը։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ հանրային տրանսպորտի կառավարման, տրանսպորտի ճիշտ ժամին տեղ հասնելու ֆունկցիան տեղափոխվում է այս նոր հիմնարկ։Անձնական մեքենաների սահմանափակում. ինչպե՞ս է լուծվելու Երևանի խցանումների հարցը«Այդ ամենն արդեն կլինի թվային տեխնոլոգիաներով՝ GIS համակարգերով, ներդրվող նոր համակարգերով։ Ամբողջապես նոր ֆունկցիաներ չենք ստեղծում, դրանք եղել են, ուղղակի ժամանակի ընթացքում լուծման հին մեթոդը բավարար չէ»,–ասաց Ավինյանը։Նիստի ընթացքում նաև ընդգծվեց, որ այս գործընթացի շրջանակում հետագայում լուծարվելու է «Երևան Տրանս» ՓԲԸ-ն, քանի որ վերոնշյալ գործառույթների մի մասն իրականացնում է հենց այդ ընկերությունը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/73/15687394_111:0:1444:1000_1920x0_80_0_0_c3d3cfbd06651ce1c5041e215b3edfbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիստ, երևանի ավագանի, խցանում, երևան
նիստ, երևանի ավագանի, խցանում, երևան
Երևանի երթևեկության կազմակերպման համար նոր հիմնարկ կստեղծվի․ ինչ գործառույթներ է ունենալու
13:36 18.11.2025 (Թարմացված է: 15:11 18.11.2025) Երթևեկության կազմակերպումը պատշաճ իրականացնելու համար ստեղծվող այս հիմնարկը մի շարք գործառույթներ է ունենալու՝ այդ թվում քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգման ապահովումը, ժամանակակից թվային լուծուﬓերի ներդրումն ու սպասարկումը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Երևանում կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ՝ երթևեկության ոլորտում ավելի ճկուն քաղաքականություն վարելու համար։ 37 կողմ, 2 դեմ և 15 ձեռնպահ ձայներով նման որոշում կայացվեց Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։
«Երևանում ավտոﬔքենաների շարունակական աճը, ճանապարհային երթևեկության ծավալների արագ ավելացումը քաղաքային իշխանության համար լուրջ մարտահրավեր է դարձել, որպեսզի երթևեկության կազմակերպում պատշաճ իրականացվի։ Այդ ոլորտում խնդիրները պատշաճ հասցեագրելու համար անհրաժեշտ է պատշաճ գործիքակազմ»,- ներկայացնելով նախագիծը՝ նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս նպատակով անհրաժեշտ է ստեղծել առանձին մասնագիտացված կառույց, որը կստանձնի երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման գործառույթները։
Համայնքային այս հիմնարկի հիմնական ուղղություններն են լինելու քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորումը, երթևեկության հոսքերի ուսուﬓասիրությունը, վերլուծությունը և մոնիտորինգը, երթևեկության լուսացուցային կառավարման համակարգերի, ճանապարհային նշանների և գծանշուﬓերի ﬕասնական քաղաքականության մշակումը։ Հիմնարկի գործառույթներից է լինելու նաև երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացումն ու հասարակական իրազեկումը, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգման ապահովումը, ժամանակակից թվային լուծուﬓերի ներդրումն ու սպասարկումը։
Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ երթևեկության հարցով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունը և ոչ միայն։
«Տպավորություն է, որ չեք կարողանում խնդիրը լուծել, նոր մարմին եք ստեղծում։ Եթե նախկինում զբաղվում էր 10 հոգի, հիմա զբաղվելու է 20 հոգի։ Եթե մարդկանց քանակն ավելանում է, ժամկետ դրել եք ձեր առաջ՝ որքան է պետք, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Միջազգային փորձից միայն դեկորատիվ մասը։ Ես գիտեմ, որ տարբեր քաղաքներում կան երթևեկության կառավարման կենտրոններ, բայց նաև իրենց քաղաքապետարաններում չկա նման թվականակով վարչական ապարատ, որոնք նույն լիազորություններն ունեն»,- ընդգծեց Գրիգորյանը։
Նա հետաքրքրվեց նաև, արդյոք տրանսպորտի խնդրի լուծման և տվյալ հիմնարկը ստեղծելու համար ծախս ավելանո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպես նաև քանի՞ հաստիք է կրճատվելու։
Փոխքաղաքապետն ընդգծեց՝ խոսքն ինչ-որ գործառույթ արտապատվիրակելու մասին չէ։
«Կա խնդիր, որը նոր գործիքակազմով պետք է լուծվի։ Դրանք տեխնոլոգիական լուծումներն են։ Տրանսպորտի վարչությունն էլ ինչպես քաղաքականություն մշակող և իմպլեմենտացնող մարմին կա, այդպես էլ կմնա։ Այլ երկրներում էլ յուրաքանչյուր խնդրի համար առանձին մարդ է զբաղվում, իսկ մեզ մոտ հաճախ մեկ անձը մի քանի գործառույթ է կատարում»,- ասաց Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ հանրային տրանսպորտի կառավարման, տրանսպորտի ճիշտ ժամին տեղ հասնելու ֆունկցիան տեղափոխվում է այս նոր հիմնարկ։
«Այդ ամենն արդեն կլինի թվային տեխնոլոգիաներով՝ GIS համակարգերով, ներդրվող նոր համակարգերով։ Ամբողջապես նոր ֆունկցիաներ չենք ստեղծում, դրանք եղել են, ուղղակի ժամանակի ընթացքում լուծման հին մեթոդը բավարար չէ»,–ասաց Ավինյանը։
Նիստի ընթացքում նաև ընդգծվեց, որ այս գործընթացի շրջանակում հետագայում լուծարվելու է «Երևան Տրանս» ՓԲԸ-ն, քանի որ վերոնշյալ գործառույթների մի մասն իրականացնում է հենց այդ ընկերությունը։