https://arm.sputniknews.ru/20251118/baqvum-haj-qaghahasarakutjan-pataskhan-ajcin-en-spasum-ajn-kkajana-minchev-tareverj--95966148.html
Բաքվում հայ քաղահասարակության պատասխան այցին են սպասում. այն կկայանա մինչև տարեվերջ
Բաքվում հայ քաղահասարակության պատասխան այցին են սպասում. այն կկայանա մինչև տարեվերջ
Sputnik Արմենիա
Առաջիկայում ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր կլինեն, այդ թվում՝ Հայաստանի մարզեր։ 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T16:23+0400
2025-11-18T16:23+0400
2025-11-18T16:24+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/938/70/9387017_0:40:3076:1770_1920x0_80_0_0_d04ed47087bee0bc6853115288e36509.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Մինչև տարվա վերջ Բաքվում սպասում են Հայաստանի քաղաքացիական հասարակության պատվիրակության պատասխան այցին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պատվիրակության անդամ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովին։Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:Մամեդովի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության այցը գործողությունների, այսպես ասած, ծրագրի մի մասն է։ Այն ենթադրում է ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր Հայաստան, ինչպես նաև հայկական պատվիրակությունների այցեր Ադրբեջան։Հավելել է, որ մինչև այս տարվա վերջ էլ հայ քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու կմեկնեն, այցի ժամկետներն արդեն որոշված են։
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/938/70/9387017_173:0:2904:2048_1920x0_80_0_0_66ebf904608bb1e319a3807aa4324fd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու
Բաքվում հայ քաղահասարակության պատասխան այցին են սպասում. այն կկայանա մինչև տարեվերջ
16:23 18.11.2025 (Թարմացված է: 16:24 18.11.2025) Առաջիկայում ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր կլինեն, այդ թվում՝ Հայաստանի մարզեր։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Մինչև տարվա վերջ Բաքվում սպասում են Հայաստանի քաղաքացիական հասարակության պատվիրակության պատասխան այցին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պատվիրակության անդամ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովին։
Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ
տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մամեդովի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության այցը գործողությունների, այսպես ասած, ծրագրի մի մասն է։ Այն ենթադրում է ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր Հայաստան, ինչպես նաև հայկական պատվիրակությունների այցեր Ադրբեջան։
«Ենթադրվում է, որ առնվազն առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք ևս մի քանի անգամ կայցելենք Հայաստան։ Խոսքը ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի այլ շրջանների մասին է»,- ասել է նա։
Հավելել է, որ մինչև այս տարվա վերջ էլ հայ քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու կմեկնեն, այցի ժամկետներն արդեն որոշված են։