https://arm.sputniknews.ru/20251117/amn-petqartughari-teghakali-ajcy-hh-nerqaghaqakan-zhamketner-sahmanelu-pvordz-e-despan-95935579.html
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը ՀՀ ներքաղաքական ժամկետներ սահմանելու փորձ է. դեսպան
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը ՀՀ ներքաղաքական ժամկետներ սահմանելու փորձ է. դեսպան
Sputnik Արմենիա
Ձյունիկ Աղաջանյանի խոսքով` չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների։ 17.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-17T20:21+0400
2025-11-17T20:21+0400
2025-11-17T20:21+0400
ձյունիկ աղաջանյան
ամն
ամն պետքարտուղար
հայաստան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95918165_0:84:1600:984_1920x0_80_0_0_b69188ac8865e4f1bd8cc85fe4b97d86.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի Հայաստան կատարած այցը հերթական տարածաշրջանային այց չէ, դրա միջոցով Վաշինգտոնը փորձում է նոր քաղաքական ժամանակացույց ձևակերպել Երևանի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ շեշտելով, որ այցի ենթատեքստերն ավելի խորն են, քան առաջին հայացքից կարող է թվալ։Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերն այսօր ՀՀ է եկել ու հանդիպել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։«Ամերիկայի պետքարտուղարի տեղակալի այցը նպատակ ունի արդեն ժամկետային առումով հստակ ցուցիչներ նախանշելու, որոնցով այս իշխանությունները պիտի առաջնորդվեն մինչև հունվար կամ հունվարի կես հարցեր լուծելու համար»,– ասաց դեսպանը։Նրա կարծիքով՝ առաջիկա շաբաթները կարող են որոշիչ լինել նաև ՀՀ ներքաղաքական զարգացումների տեսանկյունից։Ձյունիկ Աղաջանյանը հիշեցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ արցախյան իրադարձություններից առաջ արտահերթ ընտրությունների գնալու որոշումը։«Մինչև այս ամսվա վերջ կտեսնենք` պրոցեսների արագացում գնալո՞ւ է, արդյոք իրենք իրենց քաղաքական նպատակները հետապնդելով գնո՞ւմ են արտահերթի, թե՞ ոչ»,– շարունակեց Աղաջանյանը։Դիվանագետը քննադատեց արևմտյան գործընկերներին` պնդելով, որ նրանք իշխանություններին «ինդուլգենցիա» են տալիս բոլոր խախտումների դիմաց, քանի դեռ իրականացվում է տարածաշրջանային գլոբալ օրակարգը։Դեսպանը հավելեց, որ իր գնահատմամբ` տարածաշրջանում սպասվող հնարավոր զարգացումները կարող են անդրադառնալ նաև Ռուսաստանի վրա՝ հատկապես ռուս–ուկրաինական ճակատում արձանագրվող դինամիկայի պայմաններում։Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ ու քննարկել է«Թրամփու ուղի» նախագծի մանրամասները։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95918165_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ab1fd3b155060526b2651cc53f3e29cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձյունիկ աղաջանյան, ամն, ամն պետքարտուղար, հայաստան, ընտրություններ
ձյունիկ աղաջանյան, ամն, ամն պետքարտուղար, հայաստան, ընտրություններ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը ՀՀ ներքաղաքական ժամկետներ սահմանելու փորձ է. դեսպան
Ձյունիկ Աղաջանյանի խոսքով` չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի Հայաստան կատարած այցը հերթական տարածաշրջանային այց չէ, դրա միջոցով Վաշինգտոնը փորձում է նոր քաղաքական ժամանակացույց ձևակերպել Երևանի համար։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ շեշտելով, որ այցի ենթատեքստերն ավելի խորն են, քան առաջին հայացքից կարող է թվալ։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերն այսօր
ՀՀ է եկել ու հանդիպել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Ամերիկայի պետքարտուղարի տեղակալի այցը նպատակ ունի արդեն ժամկետային առումով հստակ ցուցիչներ նախանշելու, որոնցով այս իշխանությունները պիտի առաջնորդվեն մինչև հունվար կամ հունվարի կես հարցեր լուծելու համար»,– ասաց դեսպանը։
Նրա կարծիքով՝ առաջիկա շաբաթները կարող են որոշիչ լինել նաև ՀՀ ներքաղաքական զարգացումների տեսանկյունից։
«Ես չեմ բացառում, որ նաև արտահերթ ընտրությունների անցկացման հարցը քննարկվի՝ հաշվի առնելով Վաղարշապատի ընտրությունների արդյունքները։ Որովհետև ժամանակային առումով այս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այն բոնուսները, որ այս պահի դրությամբ իրենք ձևավորել են, կարող են օգտագործել և ենթադրում են վարչական ռեսուրսի վրա իրենք դեռևս առկա որոշակի ազդեցությունը կարող են կիրառել։ Այս ռեսուրսը ժամանակի հետ նվազելու է, և իրենք դա շատ լավ հասկանում են»,–նշեց նա։
Ձյունիկ Աղաջանյանը հիշեցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ արցախյան իրադարձություններից առաջ արտահերթ ընտրությունների գնալու որոշումը։
«Մինչև այս ամսվա վերջ կտեսնենք` պրոցեսների արագացում գնալո՞ւ է, արդյոք իրենք իրենց քաղաքական նպատակները հետապնդելով գնո՞ւմ են արտահերթի, թե՞ ոչ»,– շարունակեց Աղաջանյանը։
Դիվանագետը քննադատեց արևմտյան գործընկերներին` պնդելով, որ նրանք իշխանություններին «ինդուլգենցիա» են տալիս բոլոր խախտումների դիմաց, քանի դեռ իրականացվում է տարածաշրջանային գլոբալ օրակարգը։
«Արևմտյան բևեռն այս իշխանություններին բոլոր խախտումների համար ինդուլգենցիա է տալիս, որպեսզի իրենք ի վերջո հասնեն իրենց նպատակին՝ գործի Թուրքիան Ադրբեջանին կապող ցամաքային ճանապարհը։ Այն հնարավորություն կտա զինտեխնիկայով և սպառազինություններով ու մարդուժով ապահովել այն պահին, երբ որ բուն գործողություններ սկսեն Իրանի դեմ»,– մանրամասնեց Ձյունիկ Աղաջանյանը։
Դեսպանը հավելեց, որ իր գնահատմամբ` տարածաշրջանում սպասվող հնարավոր զարգացումները կարող են անդրադառնալ նաև Ռուսաստանի վրա՝ հատկապես ռուս–ուկրաինական ճակատում արձանագրվող դինամիկայի պայմաններում։
Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ ու քննարկել է«Թրամփու ուղի» նախագծի մանրամասները։