00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ թմբիրից դուրս են եկել, դրանով արդեն ընդդիմությունը հաղթել է․ Խաչիկ Մանուկյան

© Photo : news.amԽաչիկ Մանուկյան
Խաչիկ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր թեկնածուի կարծիքով՝ եթե ընտրություններում մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Ընդդիմությունն արդեն հաղթել է, քանի որ ժողովուրդը կարողացել է դուրս գալ թմբիրից ու հասկանալ, որ ազգ ու երկիր են կորցնում։ Այսօր 14/13 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ մնում է, որ այս հաղթանակը վավերացվի քվեների տեսքով։ Կարծում է՝ եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի։
«Քվեարկելու եմ հանուն իմ քաղաքի, համայնքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության, հանուն մեր ավանդներին տեր լինելու, այդ արժեքները վեր հանելու»,- ասաց Մանուկյանը։
Հավելեց՝ նախընտրական շրջանում մարդկանց հետ հանդիպումների ընթացքում տեսել է, որ մարդկանց հավատը փշրվել է, տարիներ շարունակ տեսել են, որ իրենց քվեն ոչինչ չէր որոշում։
«Հիմա էլ այդ նույն տեմպի տակ են մնացել։ Ես կարծում եմ, որ պիտի սթափվենք, հասկանանք, որ մեր ձայնի իրավունքը պետք է պաշտպանենք, պիտի մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքի, հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի և մեր ճակատագիրը»,- ասաց նա։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։
Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։
Լրահոս
0