https://arm.sputniknews.ru/20251116/yntrutjuny-katarecinq-aghvotqvov-amenajn-hajvoc-katvoghikvosy-evs-qvearkec-vagharshapatum-95877758.html
Ընտրությունը կատարեցինք աղոթքով․ Ամենայն հայոց կաթողիկոսը ևս քվեարկեց Վաղարշապատում
Ընտրությունը կատարեցինք աղոթքով․ Ամենայն հայոց կաթողիկոսը ևս քվեարկեց Վաղարշապատում
Sputnik Արմենիա
Վեհափառն ընտրատեղամաս եկավ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և այլ հոգևորականների ուղեկցությամբ։ 16.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-16T09:44+0400
2025-11-16T09:44+0400
2025-11-16T10:10+0400
վաղարշապատ
ընտրություններ
տիմ ընտրություններ
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95877904_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0f8e0f524d313c4b790568a0cb4b02d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն րոպեներ առաջ առավոտյան քվեարկեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում։ 14/11 ընտրատեղամաս նա եկավ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի և այլ հոգևորականների ուղեկցությամբ։Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քվեարկեց 14/11 ընտրատեղամասում
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քվեարկեց 14/11 ընտրատեղամասում
2025-11-16T09:44+0400
true
PT2M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95877904_226:0:1666:1080_1920x0_80_0_0_d0e67b4ae3903c07a3ae0d07f9f36731.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշապատ, ընտրություններ, տիմ ընտրություններ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео
վաղարշապատ, ընտրություններ, տիմ ընտրություններ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео
Ընտրությունը կատարեցինք աղոթքով․ Ամենայն հայոց կաթողիկոսը ևս քվեարկեց Վաղարշապատում
09:44 16.11.2025 (Թարմացված է: 10:10 16.11.2025) Վեհափառն ընտրատեղամաս եկավ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և այլ հոգևորականների ուղեկցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն րոպեներ առաջ առավոտյան քվեարկեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում։ 14/11 ընտրատեղամաս նա եկավ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի և այլ հոգևորականների ուղեկցությամբ։
«Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ ընտրությունն արդար ընթացք ունենա, և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և պարգևի մեր այստեղ ապրող ժողովրդին բարօր կյանք, երջանիկ ապագա»,- ասաց վեհափառը քվեարկությունից հետո news.am-ի հետ ճեպազրույցում։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր)
ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։
Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։