00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղարշապատում դիտորդները մի քանի տասնյակ խախտումներ են արձանագրել

© Photo : The First ChannelԴանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2025
Բաժանորդագրվել
ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում դիտորդները մի քանի տասնյակ խախտումներ են արձանագրել։ Լրագրողների հետ զրույցում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենց դիտորդները 40 տեղամաս են այցելել։
«Արձանագրվել է երեք ընթացակարգային խախտում, վիճաբանության դեպք՝ երկու, ընտրողների կազմակերպված տեղաշարժ՝ երեք, միտումնավոր բաց քվեարկություն՝ մեկ։ Բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց մեկն է, որ դիտորդների կողմից գնահատվել է որպես միտումնավոր բաց, այսինքն՝ ինչ-որ բան ցույց տալու, ոչ թե կանոնակարգին չտիրապետելու կամ հերթը շրջանցելու դեպք։ Նաև՝ ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի տեղամասում գտնվելու մեկ դեպք, սպառնալիքի մեկ դեպք, ընտրական հանձնաժողովի անգործության մեկ դեպք»,– ասաց Իոաննիսյանը։
Իոաննիսյանի խոսքով` խախտումներ են արձանագրվել նաև լռության օրը` ընտրություններից մեկ օր առաջ։ Նրա խոսքով` «Հանրապետություն» կուսակցության պաշտոնական էջով չի դադարեցվել սոցիալական ցանվերում գովազդը, իսկ ոչ պաշտոնական էջերով սոցիալական ցանցում շարունակվել է «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» դաշինքի մասին վճարովի գովազդները։
Իր հերթին «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է քվեաթերթիկների թվի անճշտություններ և բուն քվեարկության ընթացակարգերի խախտումներ։ Այսպես, 14/45 14/15 քվեաթերթիկների թիվը տարբերվում էր մասնակից ուժերի թվից։ Արձանագրվել է դեպք, երբ չեն համընկնում քվեարկության համար տրված անդորրագրի համարը և կնիքի համարը, քվեարկության սարքը չի ճանաչել անձը հաստատող փաստաթուղթը. երկու դեպքում տվյալները վերաբերել են մահացածներին կամ ընտրողի հասցեում գրանցված այլ անձանց:
Եղել են դեպքեր, երբ քվեախցիկում միաժամանակ եղել են մի քանի հոգի, բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։ 14/19 տեղամասում կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ, իսկ դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշվա է եղել մեկ ժամ շուտ։
«Հայաքվե» դիտորդական առաքելությունը մի շարք ընտրատեղամասերում արձանագրել է նաև մարդկանց կուտակումներ, բաց քվեարկության դեպքեր, որոշ դեպքերում չի պահպանվում նախընտրական քարոզչական նյութերի՝ տեղամասից ավելի քան 50 մետր հեռավորության վրա լինելու պահանջը։
Օրինակ, Գեղակերտ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից ընդամենը 20 մետր հեռավորության վրա, ինչը խախտում է սահմանված կանոնները:
Արձանագրվել է դեպք, երբ արդեն քվեարկած քաղաքացին կրկին մոտեցել է երկրորդ ընտրողին՝ պնդելով, որ օգնում է նրան։ 14/44 տեղամասում հայրը ստորագրել է որդու, իսկ որդին՝ հոր փոխարեն:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնն արձանագրել է, որ 14/10, 14/24, 14/30 տեղամասային կենտրոնների անմիջապես հարակից տարածքում փակցված են թեկնածուի գովազդային պաստառներ՝ խախտելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները։ Վաղարշապատ համայնքի որոշ տեղամասային կենտրոններում քաղաքացիներն ահազանգել են, որ իրենց բնակելի հասցեներում անծանոթ մարդիկ են գրանցված։
Հավելենք, որ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։
Լրահոս
0