https://arm.sputniknews.ru/20251116/tke-nakharary-chi-karvogh-asel-yntrateghamasi-mutqi-mvot-qp-teknatsui-pastarn-orenq-khakhtum-e-95890113.html
ՏԿԵ նախարարը չի կարող ասել՝ ընտրատեղամասի մուտքի մոտ ՔՊ թեկնածուի պաստառն օրենք խախտու՞մ է
ՏԿԵ նախարարը չի կարող ասել՝ ընտրատեղամասի մուտքի մոտ ՔՊ թեկնածուի պաստառն օրենք խախտու՞մ է
Sputnik Արմենիա
Խուդաթյանի խոսքով՝ իրենք ունեն վստահություն, որ լավ քարոզարշավ են արել, ունեն մրցունակ ցուցակ և հետևաբար հաղթելու մեծ հնարավորություն։ 16.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-16T12:38+0400
2025-11-16T12:38+0400
2025-11-16T12:38+0400
վաղարշապատ
ընտրություններ
տիմ ընտրություններ
դավիթ խուդաթյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95889942_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e864f8032a0912a7b1797e1b2f336807.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը չգիտի՝ ընտրատեղամասի մուտքի մոտ ՔՊ համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառը փակցնելն օրենքի խախտում է, թե ոչ։«Չեմ կարող ասել, եթե օրենքի խախտում է, պետք է արձանագրվի, հանվի»,- ասաց Խուդաթյանը՝ հավելելով, որ նույնկերպ պետք է արձանագրվեն նաև մյուս թեկնածուների պաստառները։Խուդաթյանի խոսքով՝ իրենք ունեն վստահություն, որ լավ քարոզարշավ են արել, ունեն մրցունակ ցուցակ և հետևաբար՝ հաղթելու մեծ հնարավորություն։Ինչ վերաբերում է այն հարցին, թե եթե ՔՊ-ն համայնքում մեծ աջակցություն ունի՞, ինչու՞ էին նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքին տարբեր համայնքներից, այդ թվում՝ Թալինից մարդիկ մասնակցում, Խուդաթյանը նշեց՝ քաղաքական թիմի աջակիցներն էին, որոնք կարող են տարբեր վայրերից գալ։Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք ՔՊ թիմում մտահոգված չե՞ն, որ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նշենք, որ ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ Համբարձումյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է և Վաղարշապատի ընտրություններում պետք է տեղամասային հանձնաժողովի նախագահ լիներ։ ԶԼՄ-ները նաև գրել էին, որ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ իբր «բարեգործություն» էր անում։Հավելեց՝ քրեական գործ կա, ավելին ասել չի կարող այս փուլում, իրենք որևէ մտավախություն չունեն։Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խուդաթյանը վստահ է՝ իրենք լավ քարոզարշավ են արել
Sputnik Արմենիա
Խուդաթյանը վստահ է՝ իրենք լավ քարոզարշավ են արել
2025-11-16T12:38+0400
true
PT3M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95889942_0:0:1440:1080_1920x0_80_0_0_b11a61a1521de2c19a7537c2c3c40531.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշապատ, ընտրություններ, տիմ ընտրություններ, դավիթ խուդաթյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), видео
վաղարշապատ, ընտրություններ, տիմ ընտրություններ, դավիթ խուդաթյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), видео
ՏԿԵ նախարարը չի կարող ասել՝ ընտրատեղամասի մուտքի մոտ ՔՊ թեկնածուի պաստառն օրենք խախտու՞մ է
Խուդաթյանի խոսքով՝ իրենք ունեն վստահություն, որ լավ քարոզարշավ են արել, ունեն մրցունակ ցուցակ և հետևաբար հաղթելու մեծ հնարավորություն։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը չգիտի՝ ընտրատեղամասի մուտքի մոտ ՔՊ համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառը փակցնելն օրենքի խախտում է, թե ոչ։
«Չեմ կարող ասել, եթե օրենքի խախտում է, պետք է արձանագրվի, հանվի»,- ասաց Խուդաթյանը՝ հավելելով, որ նույնկերպ պետք է արձանագրվեն նաև մյուս թեկնածուների պաստառները։
Խուդաթյանի խոսքով՝ իրենք ունեն վստահություն, որ լավ քարոզարշավ են արել, ունեն մրցունակ ցուցակ և հետևաբար՝ հաղթելու մեծ հնարավորություն։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե եթե ՔՊ-ն համայնքում մեծ աջակցություն ունի՞, ինչու՞ էին նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքին տարբեր համայնքներից, այդ թվում՝ Թալինից մարդիկ մասնակցում, Խուդաթյանը նշեց՝ քաղաքական թիմի աջակիցներն էին, որոնք կարող են տարբեր վայրերից գալ։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք ՔՊ թիմում մտահոգված չե՞ն, որ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նշենք, որ ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ Համբարձումյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է և Վաղարշապատի ընտրություններում պետք է տեղամասային հանձնաժողովի նախագահ լիներ։ ԶԼՄ-ները նաև գրել էին, որ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ իբր «բարեգործություն» էր անում։
«Դա պարբերաբար տեղի ունեցող միջոցառում է, նկատի ունեմ՝ այդ մարդը, որը գյուղի համար մեծ ծավալի աշխատանք է կատարել, ինքը տարվա մեջ 1-2 անգամ, երբ գալիս է իր ծննդավայր, միջոցառում է կազմակերպում։ Բազմաթիվ անգամ չարչրկված ֆինանսական օգնությունը, որը տրվել էր առողջական խնդիրներ ունեցող երեխայի ընտանիքին, այդ երեխայի ընտանիքը «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարի հորեղբոր ընտանիքն է»,- ասաց Խուդաթյանը։
Հավելեց՝ քրեական գործ կա, ավելին ասել չի կարող այս փուլում, իրենք որևէ մտավախություն չունեն։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր)
ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։
Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։