https://arm.sputniknews.ru/20251116/qp-n-chyntrvelu-depqum-ajl-uzheri-het-hamagvortsakcelu-scenar-chi-qnnarkel-mekhakjan-95886692.html
ՔՊ-ն չընտրվելու դեպքում այլ ուժերի հետ համագործակցելու սցենար չի քննարկել․ Մեխակյան
ՔՊ-ն չընտրվելու դեպքում այլ ուժերի հետ համագործակցելու սցենար չի քննարկել․ Մեխակյան
Sputnik Արմենիա
Իշխանության թեկնածուն խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք կմիանա Փաշինյանի «վեհարանն ազատագրելու» գործողություններին։ 16.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-16T11:26+0400
2025-11-16T11:26+0400
2025-11-16T11:38+0400
վաղարշապատ
արգիշտի մեխակյան
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95882385_0:0:1500:844_1920x0_80_0_0_016fa515b8fa6c25a25b50eb2517052d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Վաղարշապատի ընտրություններում պարտվելու դեպքում այլ ուժերի հետ համագործակցելու սցենարներ չի քննարկել։ Արագած գյուղի դպրոցում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։«Ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը. այսօր այդ մտքով եմ այստեղ»,- ասաց Մեխակյանը՝ հավելելով, որ այլ սցենարներ չեն քննարկել, «եթե»-ներով չեն ցանկանում դատողություններ անել։Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Մեխակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «վեհարանն ազատագրելու» հայտարարություններին, ինչպե՞ս է ինքն անվանում ամենայն հայոց կաթողիկոսին և այլն։ Մեխակյանը խուսափեց պատասխանել հարցերին՝ նշելով, որ այդ հարցերն իրենց ոչ մի տեղ չեն տանում։«Ես էդ հարցին չեմ պատասխանում, խուսափում եմ այդ հարցից․․․ Ոչ թե խուսափում եմ, այլ այդ հարցը բազմիցս չարչրկվել է։ Ես ո՛չ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ։ Չեմ ուզում մտնել հարցերի մի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ մի տեղ չի տանում․․․Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա»,- ասաց Մեխակյանը։Իսկ եթե Մեխակյանը համայնքապետ ընտրվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմի քաղաքում հոգևոր հավաք անցկացնելու համար, արդյոք կարտոնի՞ Մեխակյանն այդ հավաքին հարցին ի պատասխան նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի ՀՀ-ում որևէ տեղ հավաք անցկացնել, ՀՀ-ում չկա որևէ մեկը, որ կարողանա չարտոնել։Վարչական ռեսուրսի չարաշահումներին վերաբերող հարցերին ևս չպատասխանեց, ասաց՝ ռեսուրսի չարաշահում չի եղել, մնացյալ հարցերով իրավապահները կզբաղվեն։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հակասություններ չկան այն իրողության մեջ, որ Արցախն ազատագրած հրամանատարներից Մեխակ Մեխակյանի որդին այն թիմի անդամ է, որի օրոք կորցրեցինք Արցախը, Արգիշտի Մեխակյանը նշեց՝ հակասություն չկա։Հեռանալուց առաջ էլ լրագրողներին ասաց. «Կհանդիպենք ժամեր անց՝ մեր հաղթանակից հետո»։Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արգիշտի Մեխակյանը չպատասխանեց Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ հարցին
Sputnik Արմենիա
Արգիշտի Մեխակյանը չպատասխանեց Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ հարցին
2025-11-16T11:26+0400
true
PT1M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95882385_87:0:1420:1000_1920x0_80_0_0_c8c98440545b647cb8ee1160ce2d74e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշապատ, արգիշտի մեխակյան, видео, տիմ ընտրություններ
վաղարշապատ, արգիշտի մեխակյան, видео, տիմ ընտրություններ
ՔՊ-ն չընտրվելու դեպքում այլ ուժերի հետ համագործակցելու սցենար չի քննարկել․ Մեխակյան
11:26 16.11.2025 (Թարմացված է: 11:38 16.11.2025) Իշխանության թեկնածուն խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք կմիանա Փաշինյանի «վեհարանն ազատագրելու» գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Վաղարշապատի ընտրություններում պարտվելու դեպքում այլ ուժերի հետ համագործակցելու սցենարներ չի քննարկել։ Արագած գյուղի դպրոցում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։
«Ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը. այսօր այդ մտքով եմ այստեղ»,- ասաց Մեխակյանը՝ հավելելով, որ այլ սցենարներ չեն քննարկել, «եթե»-ներով չեն ցանկանում դատողություններ անել։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Մեխակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «վեհարանն ազատագրելու» հայտարարություններին, ինչպե՞ս է ինքն անվանում ամենայն հայոց կաթողիկոսին և այլն։ Մեխակյանը խուսափեց պատասխանել հարցերին՝ նշելով, որ այդ հարցերն իրենց ոչ մի տեղ չեն տանում։
«Ես էդ հարցին չեմ պատասխանում, խուսափում եմ այդ հարցից․․․ Ոչ թե խուսափում եմ, այլ այդ հարցը բազմիցս չարչրկվել է։ Ես ո՛չ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ։ Չեմ ուզում մտնել հարցերի մի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ մի տեղ չի տանում․․․Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա»,- ասաց Մեխակյանը։
Իսկ եթե Մեխակյանը համայնքապետ ընտրվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմի քաղաքում հոգևոր հավաք անցկացնելու համար, արդյոք կարտոնի՞ Մեխակյանն այդ հավաքին հարցին ի պատասխան նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի ՀՀ-ում որևէ տեղ հավաք անցկացնել, ՀՀ-ում չկա որևէ մեկը, որ կարողանա չարտոնել։
Վարչական ռեսուրսի չարաշահումներին վերաբերող հարցերին ևս չպատասխանեց, ասաց՝ ռեսուրսի չարաշահում չի եղել, մնացյալ հարցերով իրավապահները կզբաղվեն։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հակասություններ չկան այն իրողության մեջ, որ Արցախն ազատագրած հրամանատարներից Մեխակ Մեխակյանի որդին այն թիմի անդամ է, որի օրոք կորցրեցինք Արցախը, Արգիշտի Մեխակյանը նշեց՝ հակասություն չկա։
«Գաղափարախոսությանը չի հակասում, որովհետև մենք պետք է հաշվի առնենք՝ ինչ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ենք ապրում և եկեք չվերածենք Վաղարշապատի ընտրությունները աշխարհաքաղաքական հարցերի»,- ասաց Մեխակյանը։
Հեռանալուց առաջ էլ լրագրողներին ասաց. «Կհանդիպենք ժամեր անց՝ մեր հաղթանակից հետո»։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր)
ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։
Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։