https://arm.sputniknews.ru/20251116/putini-ev-trampi-handipumy-vorvosh-zhamanakvov-hetadzgvel-e-shpumnery-sharunakvum-en-95893253.html
Պուտինի և Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են
Պուտինի և Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են
Sputnik Արմենիա
Ուշակովը հիշեցրել է, որ հոկտեմբերին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին հանդիպել Բուդապեշտում, սակայն հանդիպումը չի... 16.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-16T13:38+0400
2025-11-16T13:38+0400
2025-11-16T13:38+0400
յուրի ուշակով
ռուսաստան
ամն
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701029_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3ee40de8efd7e2c0df7f71b22618cb1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:«Պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում, հետո հանդիպումը որոշ ժամանակով հետաձգել են։ Շփումներն այս առումով ընթանում են», - ասել է Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։Նրա կարծիքով՝ առաջնորդների հանդիպման վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև սկզբունքային համաձայնության հասնելու դեպքում «շատ տեխնիկական և քաղաքական բարդություններ երկրորդ պլան են մղվում»:ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ակտիվորեն զրույց է վարում ուկրաինական կարգավորման շուրջ այն ըմբռնումների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Անքորիջում:Նախագահի օգնականն ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից պաշտոնական հերքում չի եղել, որ այդ պայմանավորվածություններն ու պատկերացումները չեն գործում: ԱՄՆ-ից շատ ազդակներ են ստացվում, և դրանցից ոմանք Ռուսաստանին «դուր են գալիս», իսկ մյուսները՝ ոչ, բայց «այս ամենի հիմքը Անքորիջն է»։Ուշակովի խոսքով՝ Ալյասկայի բանակցություններից դժգոհ են Եվրոպայի շատ երկրներ, բայց ոչ բոլորը։ Դրանք դուր չեն գալիս նրանց, «ովքեր չեն ցանկանում խաղաղ կարգավորում, այլ ցանկանում են պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացին», պարզաբանել է նա։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_51e2de73b45dcd07021e08242b8bb81c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի ուշակով, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
յուրի ուշակով, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
Պուտինի և Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են
Ուշակովը հիշեցրել է, որ հոկտեմբերին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին հանդիպել Բուդապեշտում, սակայն հանդիպումը չի կայացել:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում, հետո հանդիպումը որոշ ժամանակով հետաձգել են։ Շփումներն այս առումով ընթանում են», - ասել է Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։
Նրա կարծիքով՝ առաջնորդների հանդիպման վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև սկզբունքային համաձայնության հասնելու դեպքում «շատ տեխնիկական և քաղաքական բարդություններ երկրորդ պլան են մղվում»:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ակտիվորեն զրույց է վարում ուկրաինական կարգավորման շուրջ այն ըմբռնումների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Անքորիջում:
«Մենք կարծում ենք, որ դա իսկապես լավ ճանապարհ է խաղաղ կարգավորման հասնելու համար», – ասել է նա:
Նախագահի օգնականն ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից պաշտոնական հերքում չի եղել, որ այդ պայմանավորվածություններն ու պատկերացումները չեն գործում: ԱՄՆ-ից շատ ազդակներ են ստացվում, և դրանցից ոմանք Ռուսաստանին «դուր են գալիս», իսկ մյուսները՝ ոչ, բայց «այս ամենի հիմքը Անքորիջն է»։
Ուշակովի խոսքով՝ Ալյասկայի բանակցություններից դժգոհ են Եվրոպայի շատ երկրներ, բայց ոչ բոլորը։ Դրանք դուր չեն գալիս նրանց, «ովքեր չեն ցանկանում խաղաղ կարգավորում, այլ ցանկանում են պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացին», պարզաբանել է նա։