https://arm.sputniknews.ru/20251116/kartsum-em-gnum-enq-bacardzak-haghtanaki-sevak-khachatrjan-95888063.html
Կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի․ Սևակ Խաչատրյան
Կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի․ Սևակ Խաչատրյան
Sputnik Արմենիա
Խաչատրյանի խոսքով՝ իր անցյալը եթե 10 տարի և ավելի ժամկետով ուսումնասիրեն էլ, քրեորեն հետապնդելի ոչ մի դրվագ չեն գտնի։ 16.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-16T11:46+0400
2025-11-16T11:46+0400
2025-11-16T11:47+0400
վաղարշապատ
սևակ խաչատրյան
ընտրություններ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95886032_0:3:1501:847_1920x0_80_0_0_d73b63ad7c85d3d31d6f9cc9908a1ad6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Գործող իշխանություններից ամեն ինչ սպասելի է, բայց մտավախություն չկա, որ Վաղարշապատում ՔՊ-ի պարտության դեպքում Գյումրու սցենարը կարող է կրկնվել՝ ընդդիմադիր համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ։ 14/10 ընտրատեղամասում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։«Գուշակություններ պետք չի անել, բայց կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի»,- ասաց Խաչատրյանը։Եթե, այնուամենայնիվ, միայնակ չկարողանան հաղթել, ո՞ր ուժերի հետ են պատրաստ համագործակցել, կոալիցիա կազմել․ Խաչատրյանը նշեց՝ այս հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց ինչպես նախապես հայտարարել էին՝ եթե բացարձակ հաղթանակ չլինի, ապա համագործակցության եզրեր կգտնեն ընդդիմադիր ուժերի հետ։Հավելեց՝ իրեն կալանավորելու որևէ առիթ չկա, անգամ եթե իր անցյալը փորփրեն 10 և ավելի տարիների կտրվածքով։ Աշխատել է ակադեմիական միջավայրում, դասախոսել է, որևէ ապօրինի գործողություն չի կատարել, բայց եթե կալանավորվի էլ, մտավախություն չունի։Նշեց, որ ինքը քվեարկության է գնում հանուն համայնքի ապագայի ու զարգացման, որ կարողանան իրականացնել իրենց ծրագրերը՝ թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերի հետ կապված։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95886032_53:0:1386:1000_1920x0_80_0_0_8a7032afd2f697b5b0f51ad0ededc7e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշապատ, սևակ խաչատրյան, ընտրություններ, տիմ ընտրություններ
վաղարշապատ, սևակ խաչատրյան, ընտրություններ, տիմ ընտրություններ
Կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի․ Սևակ Խաչատրյան
11:46 16.11.2025 (Թարմացված է: 11:47 16.11.2025) Խաչատրյանի խոսքով՝ իր անցյալը եթե 10 տարի և ավելի ժամկետով ուսումնասիրեն էլ, քրեորեն հետապնդելի ոչ մի դրվագ չեն գտնի։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Գործող իշխանություններից ամեն ինչ սպասելի է, բայց մտավախություն չկա, որ Վաղարշապատում ՔՊ-ի պարտության դեպքում Գյումրու սցենարը կարող է կրկնվել՝ ընդդիմադիր համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ։ 14/10 ընտրատեղամասում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
«Գուշակություններ պետք չի անել, բայց կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի»,- ասաց Խաչատրյանը։
Եթե, այնուամենայնիվ, միայնակ չկարողանան հաղթել, ո՞ր ուժերի հետ են պատրաստ համագործակցել, կոալիցիա կազմել․ Խաչատրյանը նշեց՝ այս հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց ինչպես նախապես հայտարարել էին՝ եթե բացարձակ հաղթանակ չլինի, ապա համագործակցության եզրեր կգտնեն ընդդիմադիր ուժերի հետ։
«Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, որը «Հաղթանակ» դաշինքից 1 ձայն ավելի կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքական ուժին»,- ասաց նա։
Հավելեց՝ իրեն կալանավորելու որևէ առիթ չկա, անգամ եթե իր անցյալը փորփրեն 10 և ավելի տարիների կտրվածքով։ Աշխատել է ակադեմիական միջավայրում, դասախոսել է, որևէ ապօրինի գործողություն չի կատարել, բայց եթե կալանավորվի էլ, մտավախություն չունի։
Նշեց, որ ինքը քվեարկության է գնում հանուն համայնքի ապագայի ու զարգացման, որ կարողանան իրականացնել իրենց ծրագրերը՝ թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերի հետ կապված։