https://arm.sputniknews.ru/20251115/khaghaghutjan-gvortsyntacy-aghvotqi-2-nakhatshasheri-mijev-teghi-unecats-iradardzutjun-e-pashinjan-95868886.html
Խաղաղության գործընթացը աղոթքի 2 նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է. Փաշինյան
Խաղաղության գործընթացը աղոթքի 2 նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` խաղաղության հաստատման գործում վճռական նշանակություն ունեցան այն մարդիկ, որոնք մասնակցում էին ԱՄՆ–ում փետրվարին տեղի ունեցած ազգային աղոթքի... 15.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-15T15:12+0400
2025-11-15T15:12+0400
2025-11-15T15:17+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
խաղաղություն
ամն
«աղոթքի նախաճաշ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0f/95869094_0:0:2500:1407_1920x0_80_0_0_902b8d4a6c0dedb7119995f6603fd3ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Խաղաղության գործընթացը աղոթքի երկու նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարել է Երևանում` ելույթ ունենալով «Աղոթքի նախաճաշ» խորագրով միջոցառման ժամանակ։Ըստ ՀՀ վարչապետի` խաղաղության հաստատման գործում վճռական նշանակություն ունեցան այն մարդիկ, որոնք մասնակցում էին փետրվարի նախաճաշին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին։«Հեշտ չէ գնալ խաղաղության ճանապարհով, սակայն մեր տեր Հիսուս Քրիստոսն ասում է` մտեք նեղ դռնով, որը տանում է փրկություն, քանի որ որքան լայն են դռները, դրանք դառնում են կործանում»,– նշել է Փաշինյանը։ՀՀ վարչապետն իր ելույթը եզրափակել է 31–րդ սաղմոսով, որը կոչվում է «Ներված լինելու երջանկությունը»։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0f/95869094_15:0:2238:1667_1920x0_80_0_0_67e2d086f7faca16ead86ee677403f92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, խաղաղություն, ամն, «աղոթքի նախաճաշ»
հայաստան, նիկոլ փաշինյան, խաղաղություն, ամն, «աղոթքի նախաճաշ»
Խաղաղության գործընթացը աղոթքի 2 նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է. Փաշինյան
15:12 15.11.2025 (Թարմացված է: 15:17 15.11.2025) ՀՀ վարչապետի խոսքով` խաղաղության հաստատման գործում վճռական նշանակություն ունեցան այն մարդիկ, որոնք մասնակցում էին ԱՄՆ–ում փետրվարին տեղի ունեցած ազգային աղոթքի նախաճաշին։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Խաղաղության գործընթացը աղոթքի երկու նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարել է Երևանում` ելույթ ունենալով «Աղոթքի նախաճաշ» խորագրով միջոցառման ժամանակ։
«2025 թ. ես առաջին անգամ մասնակցեցի ԱՄՆ–ում տեղի ունեցած ազգային աղոթքի նախաճաշին։ Ես վստահ չէի` արդյոք ճիշտ եմ անում, որ ժամանակս ծախսում եմ ու գնում, մասնակցում եմ այդ նախաճաշին։ Միգուցե այդտեղ նախախնամություն կար, քանի որ Վաշինգտոն կատարած իմ այդ այցը շատ էական ազդեցություն ունեցավ հետագա իրադարձությունների և բուն խաղաղության գործընթացի համար։ Ըստ էության` խաղաղության գործընթացը փետրվարին և նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի երկու նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է»,– հայտարարել է նա։
Ըստ ՀՀ վարչապետի` խաղաղության հաստատման գործում վճռական նշանակություն ունեցան այն մարդիկ, որոնք մասնակցում էին փետրվարի նախաճաշին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին։
«Հեշտ չէ գնալ խաղաղության ճանապարհով, սակայն մեր տեր Հիսուս Քրիստոսն ասում է` մտեք նեղ դռնով, որը տանում է փրկություն, քանի որ որքան լայն են դռները, դրանք դառնում են կործանում»,– նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն իր ելույթը եզրափակել է 31–րդ սաղմոսով, որը կոչվում է «Ներված լինելու երջանկությունը»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։