https://arm.sputniknews.ru/20251114/turqiaji-evrvopakan-apagan-kakhvats-e-henc-ajd-erkric-kiprvosi-nakhagah-95856255.html
Թուրքիայի եվրոպական ապագան կախված է հենց այդ երկրից. Կիպրոսի նախագահ
Թուրքիայի եվրոպական ապագան կախված է հենց այդ երկրից. Կիպրոսի նախագահ
Sputnik Արմենիա
Էրդողանը կրկին հայտարարել է, որ Կիպրոսում երկու պետությունների գոյությունը կղզու խնդրի ամենաիրատեսական լուծումն է: 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T20:09+0400
2025-11-14T20:09+0400
2025-11-14T20:10+0400
կիպրոս
թուրքիա
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56628063_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca3902848bded8410c928ffc08c8b5f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի մերձենա Եվրամիության հետ, եթե շարունակի պնդել, որ Կիպրոսը բաժանվի երկու մասի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Թուֆան Էրհյուրմանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Կիպրոսում երկու պետությունների գոյությունը կղզու խնդրի ամենաիրատեսական լուծումն է:Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսն ավելի վաղ՝ Թուֆան Էրհյուրմանի՝ կիպրոսցի թուրքերի առաջնորդ ընտրվելուց հետո, լավատեսություն էր հայտնել կղզու հյուսիսային և հարավային մասերի վերամիավորման հեռանկարի շուրջ: Էրհյուրմանը նախընտրական քարոզարշավի ընթացքում կշտամբել էր Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախկին ղեկավար Էրսին Թաթարին այն բանի համար, որ 5 տարվա ընթացքում նա այդպես էլ ուղիղ բանակցություններ չի վարել Կիպրոսի Հանրապետության հետ:Կիպրոսի վերամիավորման շուրջ հունական և թուրքական համայնքների միջև բանակցությունները, որոնք ընթանում են ՄԱԿ-ի միջնորդությամբ, ընդհատվել են 2017 թվականին Շվեյցարիայի Կրան-Մոնտանա քաղաքում անցկացված հերթական փուլի ձախողումից հետո: Ներկայում փորձեր են արվում վերսկսել շփումները։ Կիպրոսցի հույների կարծիքով, Կիպրոսի խնդրի լուծումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ երկգոտի, երկհամայնքային ֆեդերացիայի շրջանակներում: Կիպրոսցի թուրքերը հանդես էին գալիս Կիպրոսի Համադաշնության օգտին։
կիպրոս
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56628063_106:0:1529:1067_1920x0_80_0_0_ec537ae31cecbe9210f4a8d7a29ece32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիպրոս, թուրքիա, եվրամիություն
կիպրոս, թուրքիա, եվրամիություն
Թուրքիայի եվրոպական ապագան կախված է հենց այդ երկրից. Կիպրոսի նախագահ
20:09 14.11.2025 (Թարմացված է: 20:10 14.11.2025) Էրդողանը կրկին հայտարարել է, որ Կիպրոսում երկու պետությունների գոյությունը կղզու խնդրի ամենաիրատեսական լուծումն է:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի մերձենա Եվրամիության հետ, եթե շարունակի պնդել, որ Կիպրոսը բաժանվի երկու մասի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Քանի դեռ պարոն Էրդողանը պնդում է Կիպրոսում երկու պետության գոյության դիրքորոշումը՝ Թուրքիան, անշուշտ, չի մերձենա Եվրամիության հետ։ Հետևաբար, Թուրքիայից է կախված, թե արդյոք սերտ հարաբերություններ կհաստատի Եվրամիության հետ»,-ասել է նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Թուֆան Էրհյուրմանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Կիպրոսում երկու պետությունների գոյությունը կղզու խնդրի ամենաիրատեսական լուծումն է:
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսն ավելի վաղ՝ Թուֆան Էրհյուրմանի՝ կիպրոսցի թուրքերի առաջնորդ ընտրվելուց հետո, լավատեսություն էր հայտնել կղզու հյուսիսային և հարավային մասերի վերամիավորման հեռանկարի շուրջ: Էրհյուրմանը նախընտրական քարոզարշավի ընթացքում կշտամբել էր Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախկին ղեկավար Էրսին Թաթարին այն բանի համար, որ 5 տարվա ընթացքում նա այդպես էլ ուղիղ բանակցություններ չի վարել Կիպրոսի Հանրապետության հետ:
Կիպրոսը 1974 թվականից՝ պետական հեղաշրջմամբ և կղզին Հունաստանին միացնելու փորձով պայմանավորված Թուրքիայի զինված ներխուժումից ի վեր փաստացի բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև: Կղզու տարածքի 37 տոկոսը, որտեղ 1983 թվականին հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, օկուպացվել է։ Նշված կազմավորումը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից։
Կիպրոսի վերամիավորման շուրջ հունական և թուրքական համայնքների միջև բանակցությունները, որոնք ընթանում են ՄԱԿ-ի միջնորդությամբ, ընդհատվել են 2017 թվականին Շվեյցարիայի Կրան-Մոնտանա քաղաքում անցկացված հերթական փուլի ձախողումից հետո: Ներկայում փորձեր են արվում վերսկսել շփումները։ Կիպրոսցի հույների կարծիքով, Կիպրոսի խնդրի լուծումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ երկգոտի, երկհամայնքային ֆեդերացիայի շրջանակներում: Կիպրոսցի թուրքերը հանդես էին գալիս Կիպրոսի Համադաշնության օգտին։