https://arm.sputniknews.ru/20251114/lragrvoghakan-kazmakerputjunnery-pahanjum-en-imnemnimii-gvortsy-qnnel-tapancik--95858372.html
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Իմնեմնիմիի» գործը քննել թափանցիկ
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Իմնեմնիմիի» գործը քննել թափանցիկ
Sputnik Արմենիա
Լրագրողական կազմակերպություններն անթույլատրելի են համարում իշխանությունների կողմից անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը: 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T21:08+0400
2025-11-14T21:08+0400
2025-11-14T23:55+0400
նարեկ սամսոնյան
վազգեն սաղաթելյան
«իմնեմնիմի» հաղորդաշար
կալանք
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/03/76599175_0:0:1600:900_1920x0_80_0_0_6167c236b565c51624d1e373eb9206ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մի շարք լրատվական կազմակերպություններ իրավապահ մարմիններից պահանջում են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին: Այս մասին լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն:Նրանք կոչ են արել վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս զերծ մնալ ընտրողական մոտեցումից։Լրագրողական կազմակերպություններն անթույլատրելի են համարում նաև իշխանությունների կողմից անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ «Անտիֆեյքի» այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։«Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը»,- ասված է հայտարարությունում:Նրանք նշել են, որ սկզբունքորեն անընդունելի և դատապարտելի են համարում հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել են։Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը, որը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանին, ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին կալանավորելու իր որոշումներով, հունիսին նրա որոշմամբ 2 ամսով կալանավորվեցին նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/03/76599175_201:0:1401:900_1920x0_80_0_0_22351ad6a7f6951cdf43045bd42ce359.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ սամսոնյան, վազգեն սաղաթելյան, «իմնեմնիմի» հաղորդաշար, կալանք, լրագրող
նարեկ սամսոնյան, վազգեն սաղաթելյան, «իմնեմնիմի» հաղորդաշար, կալանք, լրագրող
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Իմնեմնիմիի» գործը քննել թափանցիկ
21:08 14.11.2025 (Թարմացված է: 23:55 14.11.2025) Լրագրողական կազմակերպություններն անթույլատրելի են համարում իշխանությունների կողմից անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մի շարք լրատվական կազմակերպություններ իրավապահ մարմիններից պահանջում են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին: Այս մասին լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն:
Նրանք կոչ են արել վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս զերծ մնալ ընտրողական մոտեցումից։
«Պահանջում ենք նիշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն»,- ասված է հայտարարությունում:
Լրագրողական կազմակերպություններն անթույլատրելի են համարում նաև իշխանությունների կողմից անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ «Անտիֆեյքի» այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։
«Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը»,- ասված է հայտարարությունում:
Նրանք նշել են, որ սկզբունքորեն անընդունելի և դատապարտելի են համարում հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները
ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ
Սամսոնյանն ու
Սաղաթելյանը կալանավորվել են։
Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը, որը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանին, ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին կալանավորելու իր որոշումներով, հունիսին նրա որոշմամբ 2 ամսով կալանավորվեցին նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։