https://arm.sputniknews.ru/20251114/irenq-karavarum-en-mer-dzevvov-ghazinjany-herqec-milivonavvor-dramneri-pargevavtshari-lury-95839174.html
Իրենք կառավարում են մեր ձևով. Ղազինյանը հերքեց միլիոնավոր դրամների պարգևավճարի լուրը
Իրենք կառավարում են մեր ձևով. Ղազինյանը հերքեց միլիոնավոր դրամների պարգևավճարի լուրը
Sputnik Արմենիա
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատարը հայտարարեց, որ այսօր հանրայնացնելու է կոնկերտ փաստ, որ ժամանակավոր կառավարչի օրոք թաքցվել է... 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T14:41+0400
2025-11-14T14:41+0400
2025-11-14T14:46+0400
դավիթ ղազինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ռոմանոս պետրոսյան
պարգևավճար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95839565_0:0:1281:720_1920x0_80_0_0_bc2f1d987a49ead4d29cb5445d18cc65.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությունը, թե նախկինում ՀԷՑ–ում տասնյակ միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել։Նշենք, որ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, թե ինքը և իր թիմը կամավոր կերպով հրաժարվել են տասնյակ միլիոնավոր դրամների չափով պարգևավճարներից։Ինչ վերաբերում է հավելագրումներին՝ Ղազինյանը հիշեցրեց, որ ՀԷՑ–ն աշխատող ու զարգացող կառույց եղել է ու կմնա, հետևաբար որևէ մեկը չի կարող հայտարարել, որ բոլոր խախտումները բացառվում են։«Իրենք վարույթի մեջ ներառել են իմ օրոք, իմ թիմակիցների, մեր աշխատակիցների հետ արված լայնածավալ ստուգումները` բյուջետային հիմնարկներում, անգամ ամսաթվով երևում է, որ ներկայացված են ապրիլի, մայիսի ամսվա տվյալներ։ Այսինքն` պետք է այդ հավելումների դեմ ճիշտ պայքարելու քաղաքականություն լինի, եթե չենք պայքարում, ապա խնդիր է։ Իրենք կառավարում են մեր ձևով»,– շարունակեց Ղազինյանը։Նա հայտարարեց, որ այսօր հանրայնացնելու է կոնկերտ փաստ, որ ժամանակավոր կառավարչի օրոք թաքցվել է շատ լուրջ հավելագրման դեպք, ու այն պարագայում, որ այսօր ՀԷՑ–ի կառավարիչն ավելի լայն լիազորություն ունի։Հավելենք՝ այսօր շարունակվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Իրենք կառավարում են մեր ձևով. Ղազինյանը հերքեց միլիոնավոր դրամների պարգևավճարի լուրը
Sputnik Արմենիա
Իրենք կառավարում են մեր ձևով. Ղազինյանը հերքեց միլիոնավոր դրամների պարգևավճարի լուրը
2025-11-14T14:41+0400
true
PT3M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95839565_54:0:1014:720_1920x0_80_0_0_7506b406bb07d828c4f40891e19832fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան, պարգևավճար, видео
դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան, պարգևավճար, видео
Իրենք կառավարում են մեր ձևով. Ղազինյանը հերքեց միլիոնավոր դրամների պարգևավճարի լուրը
14:41 14.11.2025 (Թարմացված է: 14:46 14.11.2025) «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատարը հայտարարեց, որ այսօր հանրայնացնելու է կոնկերտ փաստ, որ ժամանակավոր կառավարչի օրոք թաքցվել է շատ լուրջ հավելագրման դեպք, ու դա այն պարագայում, որ այսօր ՀԷՑ–ի կառավարիչն ավելի լայն լիազորություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությունը, թե նախկինում ՀԷՑ–ում տասնյակ միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել։
Նշենք, որ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, թե ինքը և իր թիմը կամավոր կերպով հրաժարվել են տասնյակ միլիոնավոր դրամների չափով պարգևավճարներից։
«Տնօրենների խորհրդի աշխատավարձն ու պարգևատրումները չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այսինքն` Սամվել Կարապետյանն իր գրպանից իր ներկայացուցիչներին տալիս է գումար այնքան, ինչքան գնահատում է։ Թող ասի՝ գլխավոր տնօրենից մինչև ներքև ո՞վ է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Մի դեպք է եղել, որ ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո ազատման դիմում է գրել, և ընկերությունը, գնահատելով նրա 10 տարվա աշխատանքը, որոշակի պարգևատրում է տվել որպես գնացող մարդ»,– ասաց Ղազինյանը։
Ինչ վերաբերում է հավելագրումներին՝ Ղազինյանը հիշեցրեց, որ ՀԷՑ–ն աշխատող ու զարգացող կառույց եղել է ու կմնա, հետևաբար որևէ մեկը չի կարող հայտարարել, որ բոլոր խախտումները բացառվում են։
«Իրենք վարույթի մեջ ներառել են իմ օրոք, իմ թիմակիցների, մեր աշխատակիցների հետ արված լայնածավալ ստուգումները` բյուջետային հիմնարկներում, անգամ ամսաթվով երևում է, որ ներկայացված են ապրիլի, մայիսի ամսվա տվյալներ։ Այսինքն` պետք է այդ հավելումների դեմ ճիշտ պայքարելու քաղաքականություն լինի, եթե չենք պայքարում, ապա խնդիր է։ Իրենք կառավարում են մեր ձևով»,– շարունակեց Ղազինյանը։
Նա հայտարարեց, որ այսօր հանրայնացնելու է կոնկերտ փաստ, որ ժամանակավոր կառավարչի օրոք թաքցվել է շատ լուրջ հավելագրման դեպք, ու այն պարագայում, որ այսօր ՀԷՑ–ի կառավարիչն ավելի լայն լիազորություն ունի։
Հավելենք՝ այսօր շարունակվում է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը ։