ՀՕՊ–ն այս գիշեր 216 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
08:51 14.11.2025 (Թարմացված է: 08:57 14.11.2025)

© Sputnik / Евгений Биятов
/ Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 216 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«66 ԱԹՍ խոցվել է Կրասնոդարի երկրամասի, 45–ը՝ Սարատովի մարզի, 19–ը՝ Ղրիմի Հանրապետության, 8–ը՝ Վոլգոգրադի մարզի, 7–ը՝ Ռոստովի մարզի, 4–ը՝ Բելգորոդի մարզի, 3–ը՝ Տամբովի մարզի, 2–ը՝ Բրյանսկի մարզի, մեկական ՝ Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի և Օրենբուրգի մարզերի, 59–ը՝ Սև ծովի ջրային տարածքի վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
