https://arm.sputniknews.ru/20251114/hhn-u-vrastany-mimjanc-kpvokhancen-irenc-taratsqum-anorinakan-gtnvvogh-qaghaqacinerin-95825953.html
ՀՀ–ն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն իրենց տարածքում անօրինական գտնվող քաղաքացիներին
ՀՀ–ն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն իրենց տարածքում անօրինական գտնվող քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Սահմանադրական դատարանի որոշումից հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T12:26+0400
2025-11-14T12:26+0400
2025-11-14T12:26+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
ռեադմիսիա
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/22/73/227332_0:414:1024:990_1920x0_80_0_0_64085d0d8297f7023172972588a2cb7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն արտաքսման ենթակա իրենց քաղաքացիներին։ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:Փաստաթուղթն իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր։Որպեսզի որոշվի` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ, կառավարությունը համաձայնագիրը կներկայացնի սահմանադրական դատարան: Բարձր դատարանի որոշումից հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/22/73/227332_0:286:1024:1054_1920x0_80_0_0_57efcb10c93b9d043152b60d8d2a601a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ռեադմիսիա, համաձայնագիր
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ռեադմիսիա, համաձայնագիր
ՀՀ–ն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն իրենց տարածքում անօրինական գտնվող քաղաքացիներին
Սահմանադրական դատարանի որոշումից հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն արտաքսման ենթակա իրենց քաղաքացիներին։ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»
համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:
Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում։
Փաստաթուղթն իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր։
Որպեսզի որոշվի` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ, կառավարությունը համաձայնագիրը կներկայացնի սահմանադրական դատարան: Բարձր դատարանի որոշումից հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։