https://arm.sputniknews.ru/20251114/azbn-lracucich-finansavvorum-kta-hh-dprvocneri-sejsmakajnutjan-apahvovman-hamar-95832358.html
ԱԶԲ–ն լրացուցիչ ֆինանսավորում կտա ՀՀ դպրոցների սեյսմակայնության ապահովման համար
ԱԶԲ–ն լրացուցիչ ֆինանսավորում կտա ՀՀ դպրոցների սեյսմակայնության ապահովման համար
Sputnik Արմենիա
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T12:09+0400
2025-11-14T12:09+0400
2025-11-14T12:12+0400
հայաստան
ասիական զարգացման բանկ (ազբ)
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:151:1600:1051_1920x0_80_0_0_38704e8c47038dc0249960817bf68627.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ասիական զարգացման բանկը հայաստանյան դպրոցների սեյսմակայնության ապահովման համար լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի ՀՀ կառավարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։«Վարկ թիվ 3284-ARM. Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր արդյունքների վրա հիմնված փոխատվություն վարկային համաձայնագիրը» Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2015 թ. հոկտեմբերի 19–ին: Ծրագիրը սկսվել է 2016 թ., իսկ ավարտը նախատեսված է մինչև 2027թ. սեպտեմբերի 30-ը: Լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար:Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 23 դպրոցների կառուցման աշխատանքները, ընթանում են 23 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15 000 աշակերտի համար։ԿԶԵՀ–ը Հայաստանին 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:0:1600:1200_1920x0_80_0_0_00f2a3a7a5dc19e55e5ecb7fd20281fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ասիական զարգացման բանկ (ազբ), վարկ
հայաստան, ասիական զարգացման բանկ (ազբ), վարկ
ԱԶԲ–ն լրացուցիչ ֆինանսավորում կտա ՀՀ դպրոցների սեյսմակայնության ապահովման համար
12:09 14.11.2025 (Թարմացված է: 12:12 14.11.2025) Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ասիական զարգացման բանկը հայաստանյան դպրոցների սեյսմակայնության ապահովման համար լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի ՀՀ կառավարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
«Վարկ թիվ 3284-ARM. Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր արդյունքների վրա հիմնված փոխատվություն վարկային համաձայնագիրը» Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2015 թ. հոկտեմբերի 19–ին: Ծրագիրը սկսվել է 2016 թ., իսկ ավարտը նախատեսված է մինչև 2027թ. սեպտեմբերի 30-ը: Լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար:
«Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշն է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության վերաբերյալ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 23 դպրոցների կառուցման աշխատանքները, ընթանում են 23 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15 000 աշակերտի համար։